Կինո

ԱՄՆ–ում հայտարարվել են «Օսկար» մրցանակի 24 անվանակարգերի հավակնորդների անունները։ Հավակնորդների անունները հայտարարել են ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսն ու Ալֆոնսո Քուարոնը, դերասան Քրիս Փայնն ու Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն–Այզեքսը։ Արարողությունն անցկացվել է Բևերլի Հիլզում, Սեմուել Գոլդվինի թատրոնում։ Ամբողջական ցանկը հրապարակվել է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։

Lenta.ru–ն ներկայացնում է «Օսկարի» հավակնորդների ցանկը` ըստ հիմնական խմբերի։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգ

«Բերդմեն»
«Ամերիկյան դիպուկահար»
«Պատանեկություն»
«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» 
«Նմանակման խաղ»
«Սելմա»
«Ամեն ինչի տեսություն»
«Մոլագարություն»

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգ

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու («Բերդմեն»)
Ռիչարդ Լինկլեյտեր («Պատանեկություն»)
Բենեթ Միլլեր («Աղվեսների որսորդը»)
Ուես Անդերսոն «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» 
Մորտենա Տիլդումա («Նմանակման խաղ»)

«Լավագույն կին դերակատար» անվանակարգ

Մարիոն Կոտիյար («Երկու օր, երկու գիշեր»)
Ֆելիսիթի Ջոնս  («Ամեն ինչի տեսություն»)
Ջուլիանա Մուր («Տակավին Էլիս»)
Ռոզամունդ Պայք  («Կորածը»)
Ռիզ Ուիզերսպուն («Վայրին»)

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգ

Սթիվ Կարել («Աղվեսների որսորդը»)
Բրեդլի Քուփեր («Ամերիկյան դիպուկահար»)
Բենեդիկտ Քամբերբեթչ («Նմանակման խաղ»)
Մայքլ Կիտոն («Բերդմեն»)
Էդդի Ռեդմեյն («Ամեն ինչի տեսություն»)

«Լավագույն օտարալեզու ֆիլմ»

«Լևիաթան» (Անդրեյ Զվյագինցև, Ռուսաստան)
«Իդա» (Պավել Պավլիկովսկի, Լեհաստան)
«Տիմբուկտու» (Աբդերահման Սիսակո, Մավրիտանիա) 
«Մանդարիններ» (Զազա Ուրուշաձե, Էստոնիա)
«Վայրի պատմություններ» (Դամիան Սցիֆրոն, Արգենտինա)

Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության 87-րդ արարողությունը կկայանա 2015 թվականի փետրվարի 22-ին Լոս Անջելեսում։ Արարողությունը կվարի դերասան Նիլ Պատրիկ Հարիսը։

Արդեն հայտնի է, որ հեղինակավոր «Օսկարի» կարժանանան ճապոնացի անիմատոր Հայաո Միաձակին ու իռլանդացի դերասանուհի և երգչուհի Մորին Օ’Հարան։ Բացի այդ, մարդասիրության ոլորտում ունեցած զգալի ավանդի համար ամերիկացի երգիչ և դերասան Հարի Բելաֆոնտեն Ջոն Հերշոլթի անվան մրցանակ կստանա։ -0-