Կինո

Մարտին Սկորսեզեն մարտաֆիլմ է նկարահանում է Մայք Թայսոնի մասին, հաղորդում է Cosmo.ru–ն։ 

Գլխավոր դերակատար Ջեյմի Ֆոքսը տեղեկացրել է, որ ֆիլմի վրա աշխատելու է լեգենդար ռեժիսորը։ Այս պահին Սկորսեզեն աշխատում է Սյուսակ Էնդոյի «Լռություն» վեպի վրա հիմնված նկարահանվող դրամայի վրա։

Բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն է եղել 1987–1990թթ.–ին։ Նա հայտնի է իր սկանդալային վարքագծով ինչպես ռինգում, որտեղ 1997թ.–ին տեղի ունեցած մենամարտի ժամանակ կծել էր Էվանդեր Հոլիֆիլդի ականջը, այնպես էլ` կյանքում։ Իր կարիերայի ընթացքում վաստակելով ավելի քան 300 մլն դոլար` բռնցքամարտիկը 2003թ.–ին հայտարարեց, որ սնանկացել է։ 2013թ.–ին Թայսոնը հրատարակել է «Բացարձակ ճշմարտություն» ինքնակենսագրությունը, որը հայտնվեց The New York Times–ի ամենավաճառվող գրքերի ցանկում։ 

Ջեյմի Ֆոքսը, ով «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Ռեյ» ֆիլմում երգիչ Ռեյ Չարլզի կերպարը մարմնավորելու համար, նկարահանվել է նաև «Ջանգո ազատվածը», «Ալի», «Հանցակիցը» և «Ծովային հետևազորայինները» ֆիլմերում։ Ֆոքսը R&B ոճում թողարկել է չորս ալբոմ, բացի այդ երկու անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ -0-