Սկարլեթ Յոհանսոն

Այս գիշեր Լոս Անջելեսում հանրահայտ աստղերից շատերը չէին քնել։ Նրանք հագել էին իրենց շքեղ զգեստներն ու ուղևորվել դեպի աշխարհի «ամենազգային» կինոմրցանակի հանձնման արարողությանը։

Ջեննիֆեր Լոպես

Кара Делевинь

Nokia Theatre LA Live դահլիճում Սքարլեթ Յոհանսոնին, Ջեննիֆեր Լոպեսին, Կարա Դելևինին էին միացել ոչ պակաս հայտնի գործընկերներն ու ընկերները` Սոֆյա Վերգարան, Ռիզ Ուիզերսպունը, Բրեդլի Քուփերը, Քեյթ Մարան, Մարկ Ուլբերգը և ուրիշներ, հաղորդում է

Շեյլին Վուդլի

Էմիլի Ռատակովսկի

Շոուի կազմակերպիչները, ինչպես միշտ, հանդիսատեսի համար բազում անակնկալներ ու երաժշտական համարն էին պատրաստել, որոնցից լավագույններին ոսկե ադիբուդիով դույլիկներ բաժանեցին։

Ռիզ Ուիզերսպուն և Սոֆյա Վերգարա

Բրեդլի Քուփեր

Չեննինգ Թեյթում 

Հիշեցնենք, որ MTV Movie Awards մրցանակի առաջադրված դերասանների ցանկը հրապարակվել էր մարտի 4-ին։ Ավանդույթի համաձայն` հաղթողները որոշվում էին երաժշտական ալիքի կայքում կազմակերպված քվեարկության արդյունքում։ 

Վին Դիզել

2015 թվականի դափնեկիրների թվում են.

Լավագույն ֆիլմ` «Աստղերն են մեղավոր»,

Լավագույն դերասանուհի` Շեյլին Վուդլի («Դիպուկահարը»),

Լավագույն դերասան` Բրեդլի Քուփեր («Դիպուկահարը»),

Տարվա վախ` Ջեննիֆեր Լոպես («Երկրպագուն),

Տարվա ճեղքում` Դիլան Օ’ Բրաեն («Լաբիրինթոսում վազողը»),

Լավագույն էկրանային դուետ` Զաք Էֆրոն և Դեյվ Ֆրանկո («Հարևանները»),

Լավագույն կռիվ` Ուիլ Փոուլթերն ընդդեմ Դելան Օ’ Բրաենի («Լաբիրինթոսում վազողը»),

Լավագույն համբույր` Էնսել Էլգորթ և Շեյլին Վուդլի ( «Մեղավոր են աստղերը»),

Լավագույն չարագործ` Մերիլ Սթրիփ («Դեպի անտառ»)։

«Սերունդների ճանաչում» մրցանակը հանձնել են Ռոբերտ Դաունի կրտսերին, MTV Trailblazer Award մրցանակը` Շեյլին Վուդլիին։ -0-