Կինո

«Հոբբիթ» ֆիլմի ռուսական պրեմիերայից առաջ «Մոսկվա–Սիթի» համալիրի բարձրահարկ կառույցներից մեկի վրա պատրաստվում էին տասը մետր բարձրություն ունեցող արտ–օբյեկտ տեղադրել, սակայն հասարակության և եկեղեցու կտրուկ քննադատության պատճառով նախագծի կազմակերպիչները վերջին պահին հրաժարվեցին այդ գաղափարից, գրում է Russian.rt կայքը։

RT–ում սոցիալական մեդիայի ուղղվածության ղեկավար Այվոր Քրոթին պատմել է, թե ինչու չի կարելի հեշտությամբ վերցնել ու «Սաուրոնի աչք» տեղադրել. «Այն պետք է գովազդ դառնար ֆիլմը վարձույթ հանելուց առաջ, սակայն երկնաքերի վրա տեղադրել ի վերջո չհաջողվեց։ Երևի այդպես էլ պիտի լիներ։ Ռուսական ուղղափառ եկեղեցին և որոշ հասարակական կազմակերպություններ հայտարարեցին, որ այդ նախաձեռնությունը իրենց դուր չի գալիս։ Ավագ քահանա Վսեվոլոդ Չապլինն, օրինակ, այն կոչեց «թագավորող չարիքի նշան», որը «կտարածվի քաղաքի վրա»։ -0-