Կինո

50-ամյա Մոնիկա Բելուչչին և 47-ամյա Դենիել Քրեյգը իրական կիրք են ցուցադրել Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում։ Սեմ Մենդեսի «007. Սպեկտր» ֆիլմի հերթական ծանուցումն արդեն հասանելի է համացանցում, հայտնում է  Cosmo.ru–ն։

Նրանք վտանգավոր են, միաժամանակ` անվախ, հանդիպում են ճոխ հյուրանոցում, համբուրվում են և «ազատվում» Մոնիկայի ժանյակավոր զգեստից։ Մոնիկան ֆիլմում մարմնավորում է իտալացի քրեական հեղինակության այրու դերը։

«007. Սպեկտր» ֆիլմի նկարահանումները սկսվել են փետրվարին։ Գլխավոր դերում հանդես է գալիս Դենիել Քրեյգը։

Ըստ սյուժեի` Բոնդը պետք է պայքարի «Սպեկտր» գաղտնի կազմակերպության դեմ, և, իհարկե, նա իր դժվարին ճանապարհին պետք է հանդիպի գեղեցիկ կանանց։

Ֆիլմում հանդես են գալիս նաև Լեա Սեյդուն, Քրիստոֆ Վալցը, Ռայֆ Ֆայնսը, Նաոմի Հարիսը և Էնդրյու Սքոթը։

Պրեմիերան տեղի կունենա 2015 թվականի նոյեմբերի 6-ին։ -0-