Կինո

Ջեյմի Դորնանը չեխ զինվորի կմարմնավորի «Անտրոպոդ» ֆիլմում, որի սյուժեի հիմքում իրական նույնանուն գործողությունն է` կատարված 1942 թվականի մայիսին, հաղորդում է Сosmo.ru-ն։

Նոր կինոնկարի ռեժիսոր է նշանակվել «Փողերի վերադարձը» ֆիլմի համար «Օսկարի» առաջադրված Շոն Էլիսը, իսկ Դորնանի խաղընկերը կլինի Քիլիան Մերֆին, ով հայտնի է «Սկիզբ» և «Բեթմեն. սկիզբ» ֆիլմերից։ 

Դերասանները պետք է մարմնավորեն չեխ զինվորներ Յոզեֆ Գաբչիկին և Յան Կուբիշին, որոնք վերացրին խոշոր նացիստ քաղաքական գործիչ Ռեյնհարդ Հեյդրիխին։ Յոզեֆը և Յանը խիստ զինվորական պատրաստություն էին անցել բրիտանական հատուկ ուժերի մասնակցությամբ և հարձակման ժամանակ ուժեղ վիրավորել էին Հեյդրիխին։ Քաղաքական գործիչը մահացել էր հիվանդանոցում մի քանի օր անց` ներքին օրգանների վարակումից։

Ֆիլմի նկարահանումները կսկսվեն հուլիսին։-0-