Կինո

Հայտնի է տարվա ամենասպասված կինոպրեմիերայի` Էրիկա Լեոնարդ Ջեյմսի վեպի էկրանավորման, օրը: «Մոխրագույնի 50 երանգները» եռապատումի  երկրպագուներն արդեն փետրվարի 12-ին առաջին անգամ կկարողանան էկրաններին տեսնել իրենց սիրելի հերոսներին:

Իհարկե, բացառված չէ, որ ֆիլմը չարդարացնի հայտնի գրողի բազմաթիվ երկրպագուների սպասումները: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:

Ստեղծողների խոսքերով` ֆիլմից պատրաստվում են հանել գրեթե բոլոր «մերկ» տեսարանները: Այս մասին, ի դեպ, հայտարարել է Ջեյմի Դորնանը, ով մարմնավորում է Քրիստիան Գրեյի կերպարը: Դերասանի խոսքերով` ինքը չէր ցանկանա, որ ֆիլմը գռեհիկ լիներ: Ամեն ինչ կլինի հնարավորինս պատշաճ, որպեսզի այն կարողանան դիտել միանգամայն տարբեր մարդիկ, հաղորդում է The Independent-ը:

Միաժամանակ «երանգներով էրոտիկ եռապատումը», նախկինի պես, ամենավաճառվող գրքերից է: Այս պահին վաճառվել է ավելի քան 100 մլն. օրինակ: -0-