Կինո

Վերջապես համացանցում հայտնվել է «Մոխրագույնի 50 երանգները» (Fifty Shades of Grey) ֆիլմի նոր պաշտոնական թրեյլերը՝ Դակոտա Ջոնսոնի և Ջեյմի Դորնանի մասնակցությամբ, հաղորդում է Spletnik.ru-ն:

Եվ եթե ֆիլմի թիզերում, որն աղմկահարույց նախագծի ստեղծողները հրապարակել էին նոյեմբերի սկզբին, ներկայացվում էր միայն առեղծվածային միլիարդատեր Քրիստիան Գրեյը, ով պատրաստվում է գնալ աշխատանքի, ապա այս անգամ ստեղծողները ներկայացնում են նաև նրա «զոհին»՝ համեստ ուսանող Անաստեյշա Սթիլին:

Թրեյլերում, որին անհամբեր սպասում էին Է. Լ. Ջեյմսի էրոտիկ բեսթսելլերի բազմաթիվ երկրպագուները, հնչում է Բեյոնսեի «Haunted» ստեղծագործությունը:

Հիշեցնենք, որ ըստ սյուժեի՝ Անաստեյշան ապրում է մտերիմ ընկերուհու՝ համակուրսեցի Քեթրին Քավանայի հետ, ով համալսարանում ավարտական երեկոյից մեկ շաբաթ առաջ հիվանդանում է և խնդրում է Ջոնսոնի հերոսուհուն` փոխարինել իրեն երիտասարդ ձեռներեցի հետ հարցազրույցի ժամանակ:

Գրեյի հետ հարցազրույցն այնքան էլ հաջող չի անցնում, և բացի այդ, Անաստեյշայի կարծիքով, իրենք հազիվ թե երբևէ կրկին հանդիպեն: Սակայն շուտով Քրիսթիանն այցելում է տնտեսական խանութ, որտեղ աղջիկն աշխատում է որպես վաճառողուհի, և գնում է մալուխի ձգաններ, սքոթչ, պարան և երկու աշխատանքային կոստյում: Այստեղ նրանց ծանոթությունը շարունակվում է, և Սթիլն աստիճանաբար իմանում է միլիարդատիրոջ գաղտնի սեքսուալ հետաքրքրությունների մասին…