Կինո

Miramax կինոստուդիան, որտեղ նկարահանվել են «Սիրահարված Շեքսպիրը» և «Նյու Յորքի բանդաներ» ֆիլմերը, դրվել է վաճառքի, հայտնում է Variety.com–ը։

Miramax ստուդիան գնահատվում է շուրջ 1 միլիարդ դոլար։ Ներկայումս ընկերությունը բանակցություններ է վարում ֆինանսական խորհրդատուների հետ հնարավոր գործարքի մասին։

Miramax կինոստուդիան հիմնվել է 1979 թվականին։ Դրա հիմնադիրներ Վայնշթեյն եղբայրները 1993 թվականին վաճառել են այն հոլիվուդյան կինոհսկա Walt Disney Co.–ին, որը 2010 թվականի հուլիսին վաճառել է լեգենդար կինոստուդիան 660 միլիոն դոլարով ներդրողների մի խմբի, որոնց թվում էին Colony Capital և Qatar Holding ներդրումային կառույցները։ 

Miramax–ի և Colony Capital–ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել հաղորդումը։ -0-