Կինո

Հմայիչ դեղին էակները` մինիոնները, գրավել են միլիոնավոր հանդիսատեսի սրտերը ոչ միայն իրենց հաճելի արտաքինով, այլև արկածախնդրությամբ, հնարամտությամբ և էներգիայով։

«Անճոռնի ես» (Despicable Me) հայտնի մուլտֆիլմի սիրահարները այս ամառ կարողացան վայելել մեկ այլ արկածային մուլտֆիլմ, որտեղ գլխավոր դերերում էին հենց նրանք` մինիոնները։  Ամբողջ աշխարհում խանութների վաճառասեղաններին կարելի է գտնել ամենատարբեր ապրանքներ այդ զվարճալի կերպարների պատկերով, որոնք մարդիկ գնում են հաշված օրերի ընթացքում։

Մինիոնիր քեզ

Instagram հանրաճանաչ հավելվածում յուրաքանչյուր օր հայտնվում են բազմաթիվ օգտատերերի լուսանկարներ, որոնք արդեն հասցրել են մինիոնների պատկերներով դաջվածքներ անել։

Մինիոններով հագուստ 

Առանց մեկնաբանությունների… Վաճառքում հայտնվում է հագուստ, անկողնային պարագաներ և աքսեսուարներ` մուլտֆիլմի ուրախ հերոսներով։ Ի դեպ, շատ արդիական են դարձել մինիոնների կերպարով նաև սմարթֆոնների պատյաններն ու կախազարդերը։

Մինիոն–կահույք

Չարագործների սիրահարներով կարելի է ոչ միայն հմայվել, կրել, այլև… Պառկել և նստել նրանց վրա։ Բազմոցները, մահճակալներն ու մինիոնների տեսքով այլ կահույքը դառնում է շատ արդիական։ Կահույքի համար կարելի է ընտրել մինիոն–բարձն ու մինիոն–խաղալիքը։ 

Համտեսիր մինիոններին

Մինիոնների տեսքով հրուշակեղեն և աղցաններ, սիրված ուտեստներ ոչ միայն երեխաների, այլև մեծերի համար։ 

Առավոտը սկսվում է … Մինիոնով

Առցանց և սովորական խանութներն իրենց գնորդներին առաջարկում են բաժակներ, թերմոսներ, գդալներ, պատառաքաղներ և այլ խոհանոցային պարագաներ` «օրվա հերոսների» պատկերներով։

Մինիոնները գրանցել են վաճառքի ռեկորդային թիվ

Ինչպես հենց իրենք` մինիոնները, կբացականչեին` Aye papaguena։ NPD Group հետազոտական գործակալության տվյալներով` «Մինիոնները» դարձել են Մեծ Բրիտանիայում ամենավաճառվող հավաստագրերից մեկը` առաջինը լինելու իրավունքը խլելով «Սառցե սիրտը» անիմացիոն մուլտֆիլմի հավաստագրից։ Ֆրանսիայում ֆիլմի հավաստագրված ապրանքների վաճառքի թիվը զբաղեցնում է երրորդ, իսկ ԱՄՆ–ում` վեցերորդ տեղը։ 

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա անիմացիոն ֆիլմը ցուցադրել է լավագույն մեկնարկային արդյունքը ռուսական վարձույթի ողջ պատմության ընթացքում։ Դրամարկղային հավաքներն առաջին չորս օրերին կազմել են 864 800 000 ռուբլի։ -0-