Կինո

«Ավիատորի» և «Պեն Ամերիքանի» աստղ Քելլի Գարները կմարմնավորի լեգենդար Մերիլին Մոնրոյին նոր չորս մասից բաղկացած ֆիլմում, հաղորդում է Cosmo.ru-ն:

Հայտնի է դարձել նաև, որ Մերիլինի` հոգեկան շեղումներ ունեցող մոր դերը կխաղա Սյուզան Սարանդոնը: 

Սերիալը կնկրահանի Lifetime հեռուստաընկերությունը, որի ներկայացուցիչները հայտնել են, որ Մոնրոն «միաժամանակ մարմնավորում է և սեքսը, թեև նրա առաջին ամուսնությունը քայքայվեց դերասանուհու ֆրիգիդ լինելու պատճառով, և հոգեկան փխրունություն, քանի որ Մերիլինը մշտապես փնտրում էր տղամարդկանց մեջ բարեհաճություն և պաշտպանություն»:

«Ջո Դի Մաջիոյի և Արթուր Միլլերի հետ ծանր ամուսնություններից հետո նա հասկացավ, որ բավարար ուժ ունի ինքնուրույն ապրելու համար,- ասվում է հեռուստաալիքի հայտարարությունում։ – Մերիլինը դարձել է դարի դեմքն ու ձայնը, բայց, միևնույն է, աշխարհում ամենից շատ ցանկացել է լինել ինչ-որ մեկի համար մայր, ինչ-որ մեկի համար` փոքր աղջիկ: Մեր սերիալում դուք կտեսնեք այն Մերիլինին, որին երբեք չեք տեսել` դերասանուհու, որ ճշմարտությունը թաքցնում է կերպարների հետևում և տալիս է իր մեծագույն ներկայացումը»:

Սերիալի պրեմիերան կկայանա 2015 թվականին Lifetime հեռուստաալիքով: -0-