Կինո

«Սատանան կրում է Prada» ֆիլմի երկրպագուները կարող են ուրախանալ. բարձր նորաձևության աշխարհի մասին պատմող և մեծ ճանաչում ունեցող ֆիլմը շարունակություն կունենա։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ֆիլմի երկրորդ մասում կրկին կտեսնենք Մերիլ Սթրիփին և Էմիլի Բլանթին, ում քննադատները գնահատել էին երկրորդ պլանի դերի համար։ Այդ մասին գրում է Graziamagazine.ru–ն։ 

Ինչ վերաբերում է առաջին ֆիլմի գլխավոր դերակատար Էնն Հեթեուեյին, ապա չի բացառվում, որ նա ֆիլմում հանդես չգա։ Դերասանուհին խոստովանել է, որ առայժմ առաջարկ չի ստացել, բայց եթե նման առաջարկ լինի, ապա նա կմտածի նոր նկարահանումների մասին։ 

Ի դեպ, երկրորդ մասի նկարահանումներում Մերիլ Սթրիփի մասնակցությունը նույնպես հարցական էր, որովհետև դերասանուհին սարսափով է հիշում, թե ինչպես էր նիհարում և խիստ սննդակարգ պահում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորելու համար։ Սակայն երկրպագուները կարող են ուրախանալ, որովհետև դերասանուհին, այնուամենայնիվ, համաձայնվել է և կրկին հանդես կգա «երկաթյա լեդիի» կերպարում։

Հիշեցնենք, որ «Սատանան կրում է Prada» ֆիլմը հանդիսատեսին է ներկայացվել 2006 թվականին և միանգամից մեծ ճանաչում ստացել ամբողջ աշխարհում։ -0-