Կինո

Լյուկ Էվանսը և Դեն Սթիվենսը կմիանան Էմմա Ուոթսոնին Walt Disney Pictures ստուդիայի ն «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմում, հաղորդում է Cosmo.ru-ն։

Սթիվենսը կհայտնվի Հրեշի դերում, ում ամրոցում կապրի Ուոթսոնի հերոսուհին` Բել քաղաքի ամենագեղեցիկ աղջիկը։ Էվանսը կմարմնավորի չարագործ որսորդ Գաստոնին, ով պայքարում է նրա սրտի համար։ 

Ֆիլմի սցենարը գրել է Սթիվեն Չբոկսին։ Բեմադրությամբ կզբաղվի «Մթնշաղի» ռեժիսոր Բիլ Քոնդոնը, ով մյուզիքլների հետ աշխատանքի փորձ ունի։ 2006 թվականին նա թողարկեց «Երազանքի աղջիկներ» ֆիլմը, որի գլխավոր դերերում էին Բեյոնսեն, Ջեյմի Ֆոքսը և Էդդի Մըրֆին, և որը երկու «Օսկար» ու երեք «Ոսկե գլոբուս» շահեց։ 

Նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի։

«Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմը թողարկվել է 1991 թվականին` համաշխարհային վարձույթում հավաքելով մոտ 400 միլիոն դոլար։ -0-