Կինո

Էմի Ադամս

Լոնդոնի թագավորական օպերային թատրոնում (London`s Royal Opera House) կիրակի երեկոյան ավարտվել է BAFTA հեղինակավոր մրցանակների հանձնման արարողությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լեա Սեյդու և Մոնիկա Բելուչչի

BAFTA–ի վարկածով` լավագույն ֆիլմ է ճանաչվել Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» ամերիկյան ֆիլմը, որը մրցանակ է ստացել նաև «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Ամենաինքնատիպ սցենարի համար մրցանակ է ստացել ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» ֆիլմը։

«Պատանեկություն»

Քիրա Նայթլի և Ջեյմս Ռայթոն

Լավագույն դերասան է ճանաչվել Էդի Ռեդմեյնը «Սթիվեն Հոկինգի տիեզերքը» ֆիլմի համար, լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը «Դեռևս Էլիս» ֆիլմի համար։ «Իմիտացիոն խաղ» ֆիլմում նկարահանված և հանդիսատեսի սիրելի Բենեդիկտ Քամբերբեթչն առաջադրվել էր «լավագույն տղամարդու դեր» անվանակարգում, սակայն նա մնաց առանց մրցանակի։

Էդի Ռեդմեյն և Հաննա Բեգշոու

Ջուլիանա Մուր

Բենեդիկտ Քամբերբեթչ և Սոֆի Հանթեր

Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի BAFTA (The British Academy of Film and Television Arts) մրցանակը Մեծ Բրիտանիայի ամենագլխավոր մրցանակաբաշխությունն է։ Հաղթողներից յուրաքանչյուրը, որպես մրցանակ, ոսկե դիմակ է ստանում։ Կարելի է ասել` BAFTA մրցանակաբաշխությունը «Օսկարին» նախորդող «գլխավոր փորձն» է։ -0-

Դևիդ Բեքհեմ

Էդվարդ Նորթոնը՝ տիկնոջ Շոնայի հետ

Ռոզամունդ Պայք

Ռիզ Ուիզերսպուն

Սեմ Քլաֆլին և Լորա Հեդոք