Կինո

Մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդմեն» ֆիլմն արժանացավ տարվա լավագույն կինոմրցանակին և «Օսկար» արձանիկ ստացավ տարվա «լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Անցյալում մեծ ճանաչում ունեցած և ներկայում բրոդվեյյան ներկայացմանը պատրաստվող դերասանի ճակատագրի մասին պատմող տրագիկոմեդիայի ռեժիսոր Ինյարիտուն մրցանակ ստացավ նաև լավագույն ռեժիսուրայի համար։ Այս մասին գրում է Lenta.ru–ն։

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու

«Բյորդմենը» ևս երկու «Օսկար» ստացավ լավագույն սցենարի և լավագույն օպերատորական աշխատանքի համար (Էմանուել Լյուբեցկի)։

«Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմի գլխավոր դերակատար Էդի Ռեդմեյնը լավագույն դերասան ճանաչվեց։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Ջուլիանա Մուրը` «Դեռևս Էլիս» ֆիլմում խաղացած դերի համար։

Էդի Ռեդմեյն

Ջուլիանա Մուր

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Պատրիցիա Արքեթը։ Նա խաղացել էր «Պատանեկություն» ֆիլմում։ Երկրորդ պլանի դերասան ճանաչվեց «Մոլեգնություն» ֆիլմում հանդես եկած Ջեյ Քեյ Սիմոնսը։ Այս ֆիլմը  ևս երկու մրցանակ ստացավ ձայնային ռեժիսուրայի և լավագույն մոնտաժի համար։

Պատրիցիա Արքեթ

Ջեյ Քեյ Սիմոնս

««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» ֆիլմն «Օսկար» ստացավ միանգամից չորս անվանակարգում` «Լավագույն հագուստ», «Լավագույն նկարիչ–բեմադրող», «Լավագույն երաժշտություն (կոմպոզիտոր` Ալեքսանդր Դեպլա)։

Ձայնի մոնտաժման համար մրցանակ ստացավ «Դիպուկահար» ֆիլմը, հատուկ էֆեկտների համար` գիտաֆանտաստիկ «Ինտերստելար» ֆիլմը։ Ադապտացված սցենարի համար «Օսկարի» արժանացավ «Նմանակման խաղ» ֆիլմը։

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցանակի արժանացավ լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմը` հետևում թողնելով ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը։

Պավել Պավլիկովսկի

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» ճանաչվեց «Հերոսների քաղաքը»։ ԱՄՆ–ի հատուկ ծառայությունների գործողությունները մերկացրած Էդվարդ Սնուոդենի մասին պատմող «Քաղաքացի 4» ֆիլմն էլ մրցանակ ստացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։

«Քաղաքացի 4»

«Սելմա» կինոնկարը «Օսկարի» արժանացավ լավագույն երգի` Glory ստեղծագործության համար, որը կատարել էին Քոմոնն ու Ջոն Լեջենդը։ -0-

Լեդի Գագա