Կինո

Հոլիվուդյան հայտնի դերասան, օսկարակիր Քրիստիան Բեյլը և Օսկարի նոմինանտ Օսկար Այզեքը կնկահարանվեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում, որի պրոդյուսերն է լինելու հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը, հայտնում է Horizonweekly-ն՝ հղում անելով Showbiz411.com կայքին։

Ֆիլմի տնօրեն Թերի Ջորջի («Ռուանդա» հյուրանոց ֆիլմից) խոսքով, ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների սիրո պատմության մասին «Դոկտոր Ժիվագո» և «Կարմիրները» ֆիլմերի ոճով։

Դրամայի գործողությունները ծավալվում են Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին և անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը։ Սյուժեի հիմքում Մայքլ անունով ուսանող բժիշկի, հիասքանչ ու նրբաոճ Աննայի և Փարիզում բնակվող ամերիկացի լրագրող Քրիսի սիրային եռանկյունին է։

«Բեյլը կխաղա Associated Press–ից Քրիսի դերը, իսկ Այզեքը կնկարահանվի Մայքլի դերում, տղամարդու, ով պայքարում է Աննայի նկատմամբ սիրո և ավանդույթները պահելու հակասությունների դեմ»,– նշում է կայքը։ -0-