Կինո

Ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սթյուարթը գովազդային արշավի շրջանակում նկարահանվել է Կոկո Շանելի մասին պատմող կենսագրական ֆիլմում։ Այս մասին հայտնում է Lenta.ru–ն։

Նա հանդես է գալու նորաձևության տան հիմնադրի դերում։ Նկարահանումներին մասնակցել է նաև բրիտանացի դերասանուհի Ջերալդին Չապլինը, ով ավելի վաղ համագործակցել է Chanel–ի հետ։ 

Կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը Chanel–ի ստեղծագործական մասի տնօրեն Կարլ Լագերֆելդն է, նկարահանումներն անցկացվել են Լյուկ Բեսոնի ստուդիայում։ Դիզայները նաև սցենարի հեղինակն է, ինքն է ընտրել դերասաններին և հագուստ ստեղծել ֆիլմի համար։ Սյուժեի մանրամասները դեռ չեն նշվում։ Ֆիլմի պրեմիերան ծրագրված է 2015 թվականի դեկտեմբերի 1–ին Հռոմում։

Կոկո Շանելը ֆրանսիացի մոդելավորող է, Chanel–ի նորաձևության տան հիմնադիրը։ Նա իր թարմ շունչը բերեց նորաձևության ոլորտ`  կանանց զգեստապահարաններում ավելացնելով մարմինն ընդգծող ժակետն ու «սև փոքրիկ զգեստը»։

Շանելի առաջին խանութը բացվել է 1910 թվականին Փարիզում։ -0-