Կինո

Ռեժիսորներ և սցենարիստներ Ջոել և Իթան Կոենները կգլխավորեն Կաննի 68-րդ կինոփառատոնի ժյուրին, հաղորդում է Ինտերֆաքսը։  

Փառատոնի ծրագրի մասնակից ֆիլմերը և ժյուրիի ամբողջական կազմը կհայտարարվեն ապրիլին։

1991 թվականին Կոեններն արժանացել են Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու» «Բարտոն Ֆինք» ֆիլմի համար։ «Լյուին Դևիսի ներսում» ֆիլմը 2013 թվականին նրանց բերեց Կաննի ժյուրիի Գրան–պրի։ Կոենները երկու անգամ Կաննի կինոփառատոնում պարգև են ստացել  որպես լավագույն ռեժիսորներ` «Ֆարգոյի» համար 1996 թվականին և «Մարդ, ով չի եղել» ֆիլմի համար 2001 թվականին։ 

Ներկայում Կոեններն աշխատում են «Ավե, Կեսար» ֆիլմի վրա, որում ներգրավված են Ջորջ Քլունին, Կրիստոֆ Լամբերտը, Սքարլեթ Յոհանսոնը, Թիլդա Սոիինթոնը, Ջոշ Բրոլինը և Չենինգ Տատումը։ 

Կաննի 68–րդ կինոփառատոնը կանցնի մայիսի 13–ից 24–ը։ -0-