Կինո

Նատալի Պորտման

Կաննի կինոփառատոնը շարունակվում է և օրեցօր նոր թափ է հավաքում։ Նախօրեին կարմիր գորգի վրայով անցան պրեմիերային «Մարդասպանը» և «Մարգարիտան և Ժյուլիենը» ֆիլմերի հյուրերը, այդ թվում դերասանուհիներ Էմիլի Բլանթը, Քեյթ Բլանշեթը և Նատալի Փորթմանը, դերասան Անտոնիո Բանդերասն իր սիրելիի՝ Նիկոլի հետ, մոդելներ Ադրիանա Լիման, Իրինա Շեյքը և Դաութսեն Քրյոզը, հաղորդում է Buro247.ru-ն։

Ադրիանա Լիմա

Դաութսեն Քրյոզ

Դենի Վիլնյովի «Մարդասպանը» և Թոդ Հեյնսի «Քերոլ» ֆիլմերը համարվում են կինոփառատոնի գլխավոր մրցանակի հիմնական թեկնածուները։ Ըստ սյուժեի` Էմիլի Բլանթը, հանդես գալով ՀԴԲ–ի գործակալի դերում, փորձում է բռնել մեքսիկացի նարկոբարոնի և բախվում է անհավանական դժվարությունների հետ։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Էմիլի Բլանթը, Ջոշ Բրոլին և Բենիսիո Դել Տորոն։ 

Քեյթ Բլանշեթ

Էմիլի Բլանթ

Իրինա Շեյք

Դերասանուհի և ռեժիսոր Վալերի Դոնզելլիի «Մարգարիտան և Ժյուլիենը» ֆիլմը, հակառակը, պատմում է սիրային կրքի մասին, որը բռնկվել է եղբոր և քրոջ միջև։ Պատմությունը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Եղբայր և քույր դե Ռավալեները 1603 թ.–ին մեղադրվել են սեռական հարաբերություններ ունենալու մեջ և մահապատժի ենթարկվել Եկատերինա Մեդիչիի օրոք։ Ֆիլմը նկարահանվել է այդ դրամատիկ իրադարձությունների վայրում։ -0-

Անտոնիո Բանդերասն իր սիրելիի՝ Նիկոլի հետ

Իզաբելի Ֆոնտանա

Արայա Հարգեյթ