Կինո

Նաոմի Ուոթս / Elie Saab

Կաննի փառատոնի բացումը երկար սպասված և հանդիսավոր արարողություն է։ Նախօրեին երեկոյան կինոփառատոնի ժյուրիի անդամները, մասնակիցներն ու հյուրերը հավաքվել էին Փառատոնների պալատի կարմիր գորգի վրա, որպեսզի նշեն 68–րդ կինոփառատոնի մեկնարկը, հաղորդում է Buro247.ru–ն։ 

Ջուլիանա Մուր / Armani

Լուպիտա Նիոնգո / Gucci

Նատալի Փորթմանը` Dior-ի զգեստով, ամուսնու՝ Բենժամին Միլպյեի հետ

Դաութսեն Քրյոզ​ / Atelier Versace

Սոֆի Մարսո

Կաննի փառատոնի կարմիր գորգերը և հատկապես բացման արարողությունը միշտ առանձնանում են իրենց մասշտաբայնությամբ։ Նախօրեին Փառատոնների պալատի մոտ հավաքվել էին Նատալի Փորթմանը, Կատրին Դենյովը, Սիենա Միլերը, Սոֆի Մարսոն, Ջեյք Ջիլլենհոլը, Քարլի Քլոսը  և այլ հյուրեր, մասնակիցներ և ժյուրիի անդամներ։ Նրանք բոլորը պետք է դիտեն և գնահատեն ավելի քան հինգ տասնյակ ֆիլմեր, իսկ ժյուրին` նաև ընտրի կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե արմավենուն» արժանացած ֆիլմը։ Սակայն այդ երեկո լուսանկարվելուց հետո փառատոնի հյուրերը Փառատոնների պալատում դիտեցին բացման ֆիլմը` Էմմանուել Բերկոյի «Բարձր պահած գլխով» ժապավենը, որտեղ Կատրին Դենյովը հանդես է գալիս դատավորի դերում, ով մասնակցում է բարդ բնավորություն ունեցող դեռահասի կյանքում։ -0-

 

Քարլի Քլոս / Atelier Versace

Սիենա Միլեր / Lanvin և Ջեյք Ջիլլենհոլ

Կաննի փառատոնի ժյուրիի անդամները

Կատրին Դենյով / Jean Paul Gaultier Couture

Բար Ռաֆայելի

Ֆան Բինգ Բինգ / Ralph & Russo Couture

Ֆրեդերիկ Բել / Zuhair Murad

Հոֆիթ Գոլան / Jean Fares Couture

Նոեմի Լենուար / Chloe