Կինո

Քենդալ Ջեններ

Իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի  (Paolo Sorrentino) «Երիտասարդություն» (La giovinezza (Youth)) ֆիլմը պատմում է կյանքի և ստեղծագործական մասնագիտությունների հակառակ կողմի մասին։ Ֆիլմը շարունակում է «Մեծ գեղեցկություն» (La grande bellezza) դրամայում արծարծված  թեման։ Հիշեցնենք, որ «Մեծ գեղեցկություն» ֆիլմը ներառվել էր Կաննի 2013թ.–ի փառատոնի հիմնական մրցութային ծրագրում, սակայն այն ժամանակ Սորենտինոն մրցանակի չարժանացավ, իսկ այսօր նա հաջողության հույս ունի, գրում է Glamour.ru–ն։ 

Դաութսեն Քրյոզ

Ավշարա Ռայ

Քենդալ Ջեններ

Լուսանկարվելուց հետո ֆիլմի ռեժիսորն ու դերասանները` Մայքլ Քեյնը, Հարվի Քեյթելը, Ջեյն Ֆոնդան, Մադալինա Դիանա Գենեան, Փոլ Դանոնև Ռեյչել Վայսը, մտան Լյումերների մեծ թատրոն։ Կարմիր գորգի վրա նրանց միացան նախագծի մասնակից, դերասան Ալեքս ՄաքՔուինը և կինոփառատոնի ժյուրիի ներկայացուցիչ Ռոսսի Դե Պալման։ 

Ռեյչել Վայս

Ջեյն Ֆոնդա

Դրամայի պրեմիերան եղել է amfAR պարահանդեսի նախօրեին (բարեգործական երեկոն կանցկացվի մայիսի 21–ին Hôtel du Cap-Eden-Roc հյուրանոցում), այդ պատճառով, բացի դերասաններից, հյուրերի թվում բազմաթիվ սուպերմոդելներ կային։ Պրեմիերայի հյուրերի թվում էին Քարլի Քլոսը, Նիկի Ռիդն ու նրա ամուսինը` Իեն Սոմերհոլդերը, Դաութսեն Քրյոզը, Պետրա Նեմցովան, Ջոան Սմոլսը, Քենդալ Ջենները, Իզաբել Գուլարը, Շանել Իմանը և ուրիշներ։ –0–

Քարլի Քլոս

Իզաբել Գուլար

 Նիկո Ռիդ և Իեն Սոմերհոլդեր

Ջոան Սմոլս

Պետրա Նեմցովա