Ստանիսլավ Գովորուխինն աշնանը կներկայացնի իր «Հրաշալի դարաշրջանի ավարտը» ֆիլմը, որը նկարահանվում է Սերգեյ Դովլաթովի նովելների հիման վրա, հայտնում է Cosmo.ru–ն։

Ռեժիսորը նկարահանումները սկսել է  2014 թվականի ամռանը։ Ֆիլմի հիմքում Դովլաթովի «Կոմպրոմիս» ժողովածուն է։

Գործող անձանցից մեկը կլինի Անդրեյ Լենտուլովը` լրագրող, որը շատ նման է հենց գրողին։ Հերոսն իր սուր դատողությունների համար ստիպված է Լենինգրադից տեղափոխվել Տալլին, որտեղ սկսում է աշխատել տեղական թերթերից մեկում։ Գրեթե ամեն ինչ այնպես է, ինչպես «Կոմպրոմիս» ժողովածուում։ Եթե «գրեթե», նշանակում է ինտրիգը պահպանվում է։ 

Ֆիլմի վերնագիրն ընտրվել է ըստ Դովլաթովի համանուն նովելի։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Իվան Կոլեսնիկովը, Սերգեյ Գերմաշը, Ֆյոդր Դոբրոնրավովը, Դմիտրի Աստրախանը։

Սերգեյ Դովլաթովը խորհրդային շրջանի հանրահայտ գրողներից մեկն է։ -0-