Կինո

Walt Disney ընկերության «Հերոսների քաղաքը» (Big Hero 6) մուլտֆիլմն ամենամեծ շահույթ բերած ժապավենն է 2014-ի արդյունքում, հաղորդում է Variety, նշում է Lenta.ru-ն։

Ֆիլմի շահույթը վարձույթից կազմել է 621 միլիոն դոլար։ Այդպիսով` «Հերոսների քաղաքը» գերազանցեց «Ինչպես վարժեցնել վիշապին 2»-ին, որի շահույթը կազմել էր 618 միլիոն դոլար։ 

Ինչպես նշում է հրատարակությունը, Հյուսիսային Ամերիկայում «Հերոսների քաղաքը» հավաքել է 221 միլիոն դոլար։ Համաշխարհային վարձույթում ամենալավ արդյունքներ ժապավենը ցույց է տվել Չինաստանում (43 միլիոն), Մեծ Բրիտանիայում  (28 միլիոն) և Հարավային Կորեայում (19 միլիոն)։ Ընդ որում, Չինաստանում ֆիլմը վարձույթ է մտել ընդամենը երկու շաբաթ առաջ։

Եռաչափ «Հերոսների քաղաքը» ֆիլմն էկրան է բարձրացել 2014 թ.հոկտեմբեր-նոյեմբերին։ Այն հիմնված է քիչ հայտնի Marvel կոմիքսների վրա և պատմում է Խիրո անունով տղայի և բուժաշխատող Բեյմաքսի արկածների մասին, որոնք համախոհների խումբ են հավաքել, որպեսզի բարդ և վտանգավոր խնդիր իրականացնեն։ 

Ֆիլմը 2015-ին «Օսկար» է ստացել «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ -0-