Կինո

Նոյեմբերի 3-ին YouTube-ում հայտնվել է «Մինյոններ» անիմացիոն կատակերգական ֆիլմի (Minions) երկար սպասված թրեյլերը:

Մինյոնները դեղին մարդուկներ են, որոնք գոյություն ունեն աշխարհաստեղծման ժամանակներից սկսած և դեղին միաբջիջ օրգանիզմներից ժամանակի ընթացքում վերածվել են էակների, որոնք միայն մեկ նպատակ ունեն ՝ ծառայել ամենահավակնոտ չարագործներին:

Հիշեցնենք, որ մուլտֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015 թ.-ի հուլիսի 10-ին: -0-