Կինո

Համացանցում հայտնվել է «Հոբբիթ. հինգ բանակների ճակատամարտ» ֆիլմի նոր և վերջին թրեյլերը, որը «Մատանիների տիրակալը» սագային նախորդող իրադարձությունների մասին Փիթեր Ջեքսոնի եռապատումի վերջին մասն է:

Եռապատումի նախորդ` «Անսպասելի ճանապարհորդություն» և «Սմաուգի ամայությունը» մասերի ներկայացնելիս ֆիլմի ստեղծողները նախընտրել էին ուրախացնել երկրպագուներին նկարահանման ընթացքի բազմաթիվ տեսագրություններով և sneak peek-ով: Այս անգամ Ջեքսոնի թիմը որոշեց թողարկել ընդամենը մի քանի կարճ թիզեր:

Ինչպես և սպասվում էր, «Հոբբիթի» վերջին մասի թրեյլերը նկարահանված է ավելի մուգ երանգներով, քան եռապատումի նախորդ մասերը: 2,5 րոպե տևողությամբ թրեյլերում ներկայացված են «Հինգ բանակների ճակատամարտի» բոլոր հիմնական կոնֆլիկտային գծերը` թզուկներն ընդդեմ էլֆերի, Գենդալֆն ընդդեմ Սաուրոնի, թզուկներն ու էլֆերն ընդդեմ օրկերի և այլն:

Ըստ թրեյլերի` պարզ է դառնում, որ Փիթեր Ջեքսոնը կարող է ըստ արժանվույն ավարտել բրիտանացի գրող Ջ. Տոլկիենի ֆանտաստիկ տիեզերքի մասին թվով արդեն վեցերորդ ֆիլմը:

«Հոբբիթ. հինգ բանակների ճակատամարտ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2014 թ.-ի դեկտեմբերի 10-ին:-0-