Կինո

«Bloodvine Media» և «Strongman» ընկերությունները հանդիսատեսի դատին կհանձնեն «1915» հոգեբանական ֆիլմը, որը ժամանակակից պատմության ամենասարսափելի իրադարձություններից մեկի մասին է։ Մի քանի ժամ առաջ  Youtube–ում, ֆիլմի պաշտոնական ալիքում տեղադրվել է կինոնկարի առաջին թրեյլերը։ Ֆիլմի հեղինակները ներկայացրել են նաև կինոնկարի պաշտոնական պաստառը։

Ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ 

«1915»–ը Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի համատեղ աշխատանքն է, որը նկարահանվել է Լոս Անջելեսում։ 

«1915»–ը պատմում է գլխավոր հերոսի վտանգավոր և վիճելի առաքելության մասին, ով պետք է վերակենդանացնի մոռացված վիշտը։ Ֆիլմը կարևոր դերակատարություն կունենա այն գլոբալ շարժման մեջ, որի նպատակն է լույս սփռել բոլոր ցեղասպանությունների վրա, որոնք իրականացվել են նախորդ հարյուրամյակում։ 

Հայաստանում պրեմիերան տեղի կունենա Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ։ 

Հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «Գրեմմի» մրցանակակիր, «System of a Down» ռոք–խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ֆիլմի կոմպոզիտորը կլինի։ 

Ֆիլմի պրոդյուսերը Թերի Լեոնարդին է, սցենարի հեղինակներն ու ռեժիսորներն են Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանը, դերերում հանդես են գալիս Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը, Սեմ Փեյջը, Նիկոլայ Կինսկին և Ջիմ Փիդոքը։ -0-