Կինո

BO–ի ծրագրերի տնօրեն Մայքլ Լոմբարդոն, ելույթ ունենալով Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի առջև ալիքի նախագծերի շնորհանդեսին, այս շաբաթ հայտնել է այն մասին, որ «Գահերի խաղի» վեցերորդ եթերաշրջանի ավարտից հետո հեռուստադիտողները կարող են հայտնի ֆենթըզիի գոյության ևս երկու տարվա հույս ունենալ։ Սակայն միանգամայն հավանական է, որ դրան կհաջորդի պրիքվելը (prequel), հայտնում է Кинопоиск–ը։

Ջորջ Ռ.Ռ. Մարտինի գրքերի հիման վրա նկարահանած սերիալի պատասխանատուներ Դևիդ Բենիոֆը և Դ.Բ. Ուայսը դեռևս 2014 թվականին ասել են, որ պատմությունը կավարտվի յոթերորդ եթերաշրջանից հետո։ 2015 թվականի մարտին Լոմբարդոն եթերում ասել է «Գահերի խաղը» առնվազն ևս հինգ տարի տեսնելու ցանկության մասին։ Սերիալի ռեկորդային վարկանիշների դեպքում հասկանալի է HBO–ի` «ոսկե երակի» հետագա մշակման հույսը։ Հեռուստացանցն առաջվա պես կարծում է, որ պրոդյուսերները կփոխեն իրենց ծրագրերը, այնուամենայնիվ, ծրագրային տնօրենը նշեց, որ ֆենթըզիի ութերորդ եթերաշրջանը վերջինը կդառնա։ 

Լոմբարդոն, ըստ իր խոստովանության, բաց է «Գահերի խաղի» պրիքվելի գաղափարների համար։ Ջորջ Ռ.Ռ. Մարտինի գրական հարուստ աշխարհը կարող է սկիզբ դառնալ Վեստերոսի անցյալի մասին պատմող նոր նախագծի համար։ 

Բենիոֆի և Ուայսի սերիալը գրեթե հասել է գրքի ցիկլին, և առաջիկա վեցերորդ եթերաշրջանը, որի նկարահանումներն արդեն մեկնարկել են, կլինի սյուժեի նոր տարածքում։ 

Նոր դրվագների բեմադրությամբ զբաղվում են «Թյուդորի» վետերան Ջերեմի Պոդեսվան, «Գաղտնի նյութերի» պրոդյուսեր – խորհրդատու Դենիել Սաքհայմը, «Ողջ մնալ»–ի 38 մասերի ռեժիսոր Ջեք Բենդերը, «Քեզ մոտ ինչքա՞ն է»–ի հեղինակ Մարկ Մայլոդը և «Repo Men»–ի ստեղծող Միգել Սապոչնիկը։ -0-