Կինո

Չեննինգ Թեյթումը, Ջորջ Քլունին, Սքարլեթ Յոհանսոնը և Ռալֆ Ֆայնսը կհանդիպեն Hail,Ceasar! ֆիլմի նկարահանման հարթակում, հաղորդում է Сosmo.ru-ն:

Լուրերը, որ օսկարակիր եղբայրներ Ջոել և Իթան Կոենները ցանկանում են հրավիրել 34-ամյա Թեյթումին, վաղուց էին պտտվում, բայց այժմ Տատումն ինքն է հաստատել  այդ լուրն Instagram-ում: 

Կոենների «Hail, Ceasar!» նոր ֆիլմն էկրան կբարձրանա 2016 թվականին: Հայտնի է, որ դա կլինի 50-ականների Հոլիվուդի պատմությունը, իսկ Յոհանսոնը կխաղա կարևոր նկարահանումներից առաջ հղիացած դերասանուհու (ինչը չափազանց նման է նրա կյանքի և կարիերայի վերջին իրողություններին) դերը:  -0-