Կինո

Բրիտանացի ճարտարապետների մի խումբը Indiegogo ֆինանսավորման հարթակի օգնությամբ դրամահավաք է սկսել  Անգլիայի հարավում «Մատանիների տիրակալը» ֆիլմի Մինաս–Տիրիտ քաղաք–ամրոցի ճիշտ պատճենի կառուցման համար, հայտնում է Gazeta.ru–ն։ 

Նախագծի իրականացման համար ճարտարապետներին անհրաժեշտ է 1.8 մլրդ ֆունտ։ Շինարարությունը կմեկնարկի 2016 թվականին, իսկ օբյեկտը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին։

100 հազար ֆունտ նվիրաբերելու համար ապագա քաղաքացիներին կտրվի լորդի տիտղոս, իսկ 1.720.000 նվիրաբերողներին՝ քաղաքում չորսաստղանի պենտհաուս։ -0-