Կինո

Բրեդ Փիթի Plan B կինոընկերությունը որոշել է էկրանավորել Մայքլ Լյուիսի The Big Short: Inside the Doomsday Machine գիրքը։ Դա Լյուիսի «Անտեսանելի կողմը» և «Մարդը, ով փոխեց ամեն ինչ» գրքերից հետո երրորդ էկրանավորումը կլինի։ Փիթի հետ ֆիլմում կնկարահանվեն Քրիստիան Բեյլը և Ռայան Գոսլինգը, հայտնում է Kinopoisk.ru–ն։

The Big Short–ը հրատարակվել է ռուսերեն լեզվով և կոչվում է «Մեծ խաղ` դեպի նվազեցում։ Ֆինանսական աղետի գաղտնի զսպանակները»։ Հավանաբար Ռուսաստանում ֆիլմի անվանումը բոլորովին այլ կերպ կհնչի։

Լյուիսի գիրքը գրված է վավերագրական բիզնես–թրիլերի ժանրում և պատմում է 2007-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին։ Դա Ուոլ սթիթին ուղղված միանգամայն անսպասելի հայացք է տարօրինակների և աութսայդերների աչքերով, ովքեր տեսնում են հիփոթեքային աճող պղպջակը, խաղադրույքներ էին կատարում և շահում։ «Մեծ խաղի» մասին ավելի մանրամասն մեզ պատմում է հենց հեղինակը։ 

Ֆիլմի ռեժիսորը կլինի Ադամ ՄքՔեյը, նա հայտնի է «Ռիքի Բոբի. Ճանապարհի արքա», «Խորթ եղբայրներ», «Ուրիշ տղաներ» («The other guys») կատակերգություններով, ինչպես նաև` երկու մասից բաղկացած «Հեռուստահաղորդավար» ֆիլմով։ «Մեծ խաղը» ՄքՔեյի համար կդառնա առաջին լուրջ նախագիծը։ Ադամն անձամբ գիրքը «կհարմարեցնի» մեծ էկրանին։ -0-