Կինո

Օդրի Տոտու

Փետրվարի 5–ին Բեռլինի Պոտսդամի հրապարակի վրա գտնվող թատրոնում տեղի է ունեցել «Բեռլինալե 2015» 65–րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Ավանդաբար կինոփառատոնի բացմանը ցուցադրում են գերմանական կամ հոլիվուդյան արտադրության ֆիլմեր, սակայն այս անգամ առաջին ֆիլմը դարձավ իսպանացի ռեժիսոր Իզաբել Կոյշետի «Ոչ ոք գիշեր չի ուզում» (Nobody Wants the Night) ֆիլմը։

Ջեյմս Ֆրանկո

Օլգա Կուրիլենկո

Ֆիլմի գործողությունները ծավալվում են նախորդ դարասկզբին Գրենլանդիայում։ Նույն տղամարդուն սիրահարված երկու կանայք` Ժոզեֆինան և Ալլական, շրջապատված սառույցներով, հնազանդորեն սպասում են իրենց սիրեցյալին` հետազոտող Ռոբերտին։ Ֆիլմի գլխավոր հերոսների կերպարները մարմնավորել են Ռինկո Կիկուտին, Ժուլիետ Բինոշը, Գեբրիել Բիրնը։ Դերասաններն անձամբ են ներկայացրել ֆիլմը ժյուրիի անդամներին և անցել են կարմիր գորգի վրայով։ 

Ժուլիետ Բինոշ

Քրիստոֆ Վալց

«Բեռլինալե 2015»–ի ժյուրիի կազմում ընդգրկվել են Օդրի Տոտուն, Դանիել Բրյուլը, Պոն Չժուն Հոն, Դարեն Արոնոֆսկին, իսկ աստղային հյուրերի թվում էին Քրիստոֆ Վալցը, Օլգա Կուրիլենկոն, Ջեյմս Ֆրանկոն, Ջենա Մելոունն ու Թոնի Գարնը, հաղորդում է Glamour.ru–ն։ 

մոդել Թոնի Գարն

Ինը օրվա ընթացքում փառատոնի շրջանակում կցուցադրվեն համաշխարհային կինեմատոգրաֆի նորույթները, այնուհետև ժյուրին կընտրի հաղթողներին, որոնք կարժանանան «Ոսկե արջի»։ Ամենասպասված պրեմիերաների թվում են Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ «Անապատի թագուհին»,  Ռոբերտ Փաթինսոնի մասնակցությամբ «Կյանք», Նատալի Փորթմանի և Քրիստիան Բեյլոմի մասնակցությամբ «Գավաթների ասպետը» ֆիլմերը և Է. Լ. Ջեյմսի վեպի հիման վրա նկարահանված «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որը կցուցադրվի փետրվարի 11–ին։ -0-