Կինո

Ամերիկացի կինոռեժիսոր Ջորջ Լուկասի Լեգենդար «Աստղային պատերազմներ» կինոպատումի ութերորդ էպիզոդն էկրան կբարձրանա 2017 թվականի մայիսի 26-ին, հայտնեց The Walt Disney-ի նախագահ Ռոբերտ Այգերը ընկերության բաժնետերերի ամենամյա հավաքի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ֆիլմը կդառնա «Աստղային պատերազմներ. VII էպիզոդ: Ուժի զարթոնք» ֆիլմի շարունակությունը, որը էկրան կբարձրանա 2015 թվականի դեկտեմբերին։ Յոթերորդ հատվածի գործողությունները ծավալվում են վեցերորդ մասի իրադարձություններից 30 տարի անց։ Սյուժեում ինչպես եռապատումի հերոսներն են` Լյուկ Սքայոուքերը, արքայադուստր Լեյան և Խան Սոլոն, այնպես էլ նոր հերոսները։ Ֆիլմի ռեժիսորն է Ջեյ Ջեյ Աբրամսը, ով «Ողջ մնալ» սերիալի ստեղծողներից է և «Աստղային ուղու» վերջին ֆիլմերի բեմադրիչը։

«Աստղային պատերազմները» Լուկասը ստեղծել է 1970-ականների սկզբին։ Կինոսագայի վեց էպիզոդները էկրան են բարձրացել 1977-ին, 1980-ին, 1983-ին, 1999-ին, 2002-ին և 2003-ին։ 2013-ի հոկտեմբերին Լուկասը 4,05 միլիարդ դոլարով վաճառեց Lucasfilm-ը Walt Disney կորպորացիային։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Disney-ը մտադիր է շարունակել «Աստղային պատերազմները»։

Այգերն ավելացել է նաև, որ կինոպատումի սփին-օֆը` «Rogue One» վերնագրով, ինչպես ակնկալվում է, էկրան կբարձրանա 2016-ի դեկտեմբերին։ -0-