Կինո

«Շերլոկ Հոլմսի» երրորդ մասն արդեն մշակման փուլում է, հաղորդում է Cosmo.ru-ն:

49-ամյա Ռոբերտ Դաունի կրտսերը, ով Գայ Ռիչիի երկու ֆիլմերում մարմնավորել է Շերլոկ Հոլմսի կերպարը, տեղեկացրել է, որ երրորդ եթերաշրջանն արդեն մշակման փուլում է: Այդ եթերաշրջանի ռեժիսորը ևս Ռիչին է: «Մենք ցանկանում ենք, որ այս ֆիլմը դառնա լավագույնը ողջ ֆրանշիզայում, այդ պատճառով բավականին հիմնովին ենք աշխատելու», — նշել է Ռոբերտը:

Առաջին երկու եթերաշրջանների արդյունքում պրոդյուսերները վաստակել են ավելի քան մեկ միլիարդ դոլար: Հնարավոր է, որ Ռոբերտ Դաունի կրտսերը հանուն մեծ խուզարկուի հրաժարվի «Երկաթե մարդ» հերթական ֆիլմին մասնակցելուց: -0-