Կինո

Հրապարակվել են MTV Movie Awards-2015 կինոմրցանակի թեկնածուները, հաղորդում է Cosmo.ru–ն։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 12–ին Լոս Անջելեսի Nokia Theatre–ում։

Թեկնածուների ցանկում ներառված ֆիլմերը, իհարկե, այնքան լուրջ չեն, ինչպիսին լինում են «Օսկարի» կամ «Ոսկե գլոբուսի» դեպքում։ Այսպես օրինակ` «Տարվա ֆիլմ» անվանակարգի թեկնածուների ցանկում է Ֆինչերի «Կորածը» ֆիլմը և դրա կողքին` «Քաղցած խաղեր» և «Գալակտիկայի պահապանները» ֆիլմերը։

Լավագույն դերասանուհու կոչման համար կպայքարեն Շեյլին Վուդլին, Ջեննիֆեր Լոուրենսը և Սկարլեթ Յոհանսոնը։ Լավագույն դերասանի կոչման համար կպայքարեն Անսել Էլգորտը, Քրիս Փրեթն ու Չենինգ Տատումը։ 

Բացի այդ,  MTV Movie Awards–ը, ըստ ավանդույթի, մրցանակ կհանձնի լավագույն համբույրի, առանց շապիկի էկրանին հայտնվելու լավագույն տեսարանի և լավագույն ծեծկռտուքի համար։ 

Շոուն կվարի Էմի Շումերը։ -0-