Կինո

Fox հեռուստաալիքը սկսում է սերիալի նկարահանումները, որը հիմնված է «Անզսպելիները» ֆրանշիզայի վրա, հաղորդում է Cosmo.ru–ն։

Սերիալը բնութագրվում է որպես ուրախ action–դրամա, որը հերոսների թիմում կմիավորի հայտնի հեռուստատեսային աստղերին, ովքեր կոչված են կանգնեցնելու վտանգավոր ահաբեկչին։

Դերասանների քասթինգը դեռ չի սկսվել։ Ենթադրվում է, որ սերիալի գլխավոր դերերը կարող են առաջարկել Չակ Նորիսին, ով արդեն նկարահանվել է ֆրանշիզայի մասերից մեկում, Լյուսի Լոուլեսին («Զենան` մարտիկների թագուհին»), Սկոտ Բակուլեին («Քվանտային ցատկ»), Միստեր Տիին («А թիմ»), Ջեննիֆեր Գարներին («Լրտեսուհին»), ինչպես նաև Սալիվան Սթեյփլթոնին և Ֆիլիպ Ուինչեսթերին։

Սիլվեստեր Ստալոնեն կլինի սերիալի պրոդյուսերը, իսկ «Ծովային ոստիկանություն» հեռուստանովելի աստղ Շեյն Բրեննանը հանդես կգա նախագծի սցենարիստի դերում։ -0-