Կինո

Լուպիտա Նիոնգո

ԱՄՆ կինոդերասանների գիլդիան (Screen Actors Guild Award, SAG) ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդմեն» ֆիլմի դերասանական կազմին լավագույնն է ճանաչել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բյորդմեն»

Ֆիլմը պատմում է մի դերասանի ճակատագրի մասին է, ով պատրաստվում է բրոդվեյյան նոր բեմադրության մեջ խաղալ։ Կինոնակարն ամենաշատ անվանակարգերում է ներկայացվել «Օսկար» մրցանակի»։ Մրցանակի հավակնորդներ են դարձել Մայքլ Քիթոնը` տղամարդու լավագույն դերակատարման համար, Էդվարդ Նորթոնը` երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար, Էմմա Սթոունը` երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։

Էմմա Սթոուն

Մայքլ Քիթոն

«Բյորդմենը» 2015 թվականին ինը անվանակարգում ներկայացվել է «Օսկար» մրցանակի, այդ թվում` ռեժիսուրայի համար։ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն ավելի վաղ «Օսկարի» հավակնորդ է եղել «Բաբելոն» ֆիլմի համար։

Քիրա Նայթլի

Մեթյու ՄաքՔոնահի և Կամիլա Ալվես 

Կինոդերասանների գիլդիայի մրցանակակիրները շատ հաճախ նաև «Օսկար» են ստանում դերասանական վարպետության համար։

Նաոմի Ուոթս

Դրամատիկ սերիալի լավագույն դերասանական կազմ անվանակարգում հանձնաժողովը մրցանակ է շնորհել «Դաունթաունի աբբայություն» ֆիլմին։ Լավագույն կատակերգական դերասանական կազմ ունենալու համար առանձնացվել է «Նարնջագույնը` սեզոնի հիթ» ֆիլմը։ 

«Դաունթաունի աբբայություն»

«Նարնջագույնը` սեզոնի հիթ»

Տարվա լավագույն դերասան է ճանաչվել բրիտանացի Էդի Ռեդմեյնը` «Սթիվեն Հոքինգի տեսությունը» (The Theory of Everything) կինոնկարում Սթիվեն Հոքինգի դերը մարմնավորելու համար։

Էդի Ռեդմեյն

Ջուլիանա Մուրը, ով արդեն «Ոսկե գլոբուսի» է արժանացել և համարվում է «Օսկարի» առավել հավանական հավակնորդներից մեկը, մրցանակ է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Դեռևս Էլիս» (Still Alice) ժապավենի համար։

Ջուլիանա Մուր

Դերասանները երկրորդ պլանի լավագույն դերասանուհի են անվանել Պատրիսիա Արքեթին «Պատանեկություն» (Boyhood) ժապավենի համար և Ջեյ Քեյ Սիմոնսին «Մոլագարություն» (Whiplash) ֆիլմում անզիջում ուսուցչի դերի համար։ 

Պատրիսիա Արքեթ

Ջեյ Քեյ Սիմոնս

ԱՄՆ–ի կինոդերասանների գիլդիան միավորում է ավելի քան 100 հազար մարդու, անդամներից  յուրաքանչյուրը կարող է մասնակցել անվանակարգերի մասնակիցների քվեարկությանը, որոնց անունները որոշվում են յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին։ Մրցանակը հանձնվում է 1995 թվականից և ընդգրկված է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակների թվում։ Բացի լավագույն անհատական դերերի մրցանակներից, Գիլդիան մրցանակ է շնորհում լավագույն դերասանական և կասկադյորական կազմի համար, ինչպես նաև հատուկ մրցանակ է նախատեսված կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար, որը ժամանակին ստացել են Քլինթ Իսթվուդը, Ֆրենկ Սինատրան, Օդրի Հեփբյորնը, Էլիզաբեթ Թեյլորը և ուրիշներ։ -0-

Ջեննիֆեր Էնիսթոն

Ջուլիա Ռոբերթս

Ֆելիսիթի Ջոնս

Սոֆիա Վերգարա