Կինո

Գասպար Նոեի «Սեր» (Love) էրոտիկ դրաման է ներկայացվել Կաննի կինոփառատոնում մայիսի 21–ի գիշերը, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով Variety–ին։ 3D ֆորմատով նկարահանված ֆիլմը շոկի մեջ է գցել չափազանց բաց սեքսուալ դրվագների պատճառով։ Ժապավենը կինոստուգատեսի հիմնական ծրագրում չէ։ 

Քննադատները նշում են, որ Նոեն էրոտիկ տեսարանների հարցում ավելի հեռուն է գնացել, քան Լարս ֆոն Տրիերը «Նիմֆոմանուհիում», իսկ «Մոխրագույնի հիսուն երանգները» «Սիրո» ֆոնին 1950-60–ականների Հոլիվուդի թեթև ռոմանտիկ կատակերգություն է։ Ոմանք առաջարկել են Նոեի ֆիլմի անունը փոխարինել «Տարփանք»–ով։ 

Ինչպես նշում է պարբերականը, ժապավենում կան ամբողջովին մերկ մարդիկ, սեքսը ցուցադրված է չափազանց իրական, այդ թվում` նաև օրալ, ընդ որում` սեռական օրգանները ցույց են տրվում խոշոր պլանով։ Բացի այդ, ֆիլմի էրոտիկ դրվագներից մեկում 17–ամյա աղջիկ է (սյուժեով) և տրանսսեքսուալ տղամարդ։

Այնուամենայնիվ, ֆիլմը դիտած հեռուստադիտողները ռեժիսորին բուռն ծափահարություններ շռայլեցին։ Ժապավենը կտարածվի ԱՄՆ–ում, եթե դրան հավանություն տա Ամերիկայի կինոընկերությունների ասոցիացիան։ Հավանաբար, դրաման կստանա NC-17 (արգելված է մինչև 17 տարեկանների համար) նշում։  -0-