Կինո

Քուրթ Քոբեյնի և Քորթնի Լավի դուստրը` Ֆրենսիս Բին Քոբեյնը, դարձել է հոր` «Nirvana» խմբի մեներգիչ Քուրթ Քոբեյնի մասին պատմող ֆիլմի պրոդյուսերը, հաղորդում է Cosmo.ru–ն։

Հայտնի է, որ ֆիլմի ուղղությամբ իրականացվող աշխատանքներից բացի, նա վավերագրողներին է ներկայացել տնային տեսագրությունների արխիվը։

Ֆիլմի ռեժիսորը ռոքերների մասին վավերագրական ֆիլմերի մասնագետ Բրեթ Մորգանն է, ով ավելի վաղ նկարահանել էր «Rolling Stones» խմբի մասին պատմող «Crossfire Hurricane» հիանալի ֆիլմը։

Քոբեյնի երաժշտության և ճակատագրի նկատմամբ հետաքրքրությունը ստիպել է Մորգանին 2006 թ.–ից երգչի մասին վավերագրական տեսանյութեր հավաքել, և միայն 11 տարի անց Քուրթի ընտանիքը թույլ է տվել նրա մասին ֆիլմ նկարահանել։

«Nirvana» լեգենդար խմբի մենակատար Քուրթ Քոբեյնը, չկարողանալով ազատվել թմրանյութերի կախվածությունից, 1994 թ.–ին 27 տարեկանում ինքնասպանություն է գործել։ -0-