Հարցազրույց
Իրինա Ալեգրովան կերգի Երևանում. համերգ` բազմաթիվ խնդրանքներով
23 հունվարի

Գուցե Իրինա Ալեգրովայի բազմաթիվ սիրահարներին կզարմացնի և կուրախացնի այն փաստը, որ ռուսական էստրադայի «Императрица»-ն, չնայած Երևանում երկու տարի առաջ տեղի ունեցած հրաժեշտի համերգին, կրկին հանդես կգա Երևանում։ Այդ մասին, և ոչ միայն այդ մասին, «ԱՌԿԱ Style»-ի հետ հարցազրույցում պատմեց Forpostart Production-ի գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանը։

Տոնական անակնկալներ «ԱՌԿԱ Style»–ից. Միքայել Ոսկանյան
29 դեկտեմբերի

Նոր տարվա նախաշեմին «ԱՌԿԱ Style»–ը շարունակում է ուրախացնել զանազան անակնկալներով և ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում շոու–բիզնեսի, էստրադայի աստղերի և, ընդհանուր առմամբ, ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների հետ զրույցների շարքի նոր բլից–հարցազրույցներ։ Ավարտվող տարվա ձեռքբերումների և տարվա ծրագրերի մասին պատմում է հայ երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանը։

Տորոնզո Քեննոն. ցերեկն` ավտոբուսի վարորդ, գիշերը` բլյուզմեն
08 դեկտեմբերի

Ցերեկը` ավտոբուսի ղեկին, երեկոյան` բլյուզի աշխարհի ամենապայծառ աստղերից մեկը։ Եվ այդպես 21 տարի շարունակ բլյուզմեն Տորոնզո Քեննոնն իր գեղեցիկ ձայնը և կիթառի սուր նվագն է նվիրում մարդկանց։ Արդեն մի քանի օր բլյուզի վարպետի ֆեյսբուքյան էջում տիրում է հայկական մթնոլորտ` հայ երաժիշտների ու լրագրողների, հայկական եկեղեցիների, Գառնու հեթանոսական տաճարի, անգամ թարմ լավաշի ու հարիսայի լուսանկարներ։ Բլյուզի վարպետ Տորոնզո Քեննոնը կրկին Հայաստանում էր…

Արցախի Տիգրանակերտը` որպես Ադրբեջանի կեղծ քարոզչության գլխավոր պատմական փաստարկ
02 դեկտեմբերի

Ինչպես են սկսվել պեղումները Արցախի Տիգրանակերտում, ինչ գտածոներ են հայտնաբերվել պեղումների գրեթե տասը տարվա ընթացքում և շատ այլ ուշագրավ փաստերի մասին «ԱՌԿԱ Style»–ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտություններ դոկտոր Համլետ Պետրոսյանը։

«Էմփիրեյը» փոխում է դեմքը
26 նոյեմբերի

Ռուբեն Հախվերդյան, Լիլիթ Պիպոյան, Հայրիկ Մուրադյան, Արթուր Մեսչյան… «Արի, իմ սոխակ» օրորոցային երգը կատարողների այս ցանկում այսուհետ կավելանա նաև «Էմփիրեյ» ռոք խմբի անունը: Օրեր առաջ խումբը հանրության դատին հանձնեց օրորոցային երգի իր տարբերակը, ինչի կապակցությամբ «ԱՌԿԱ Style»-ը զրուցեց «Էմփիրեյ» ռոք խմբի դաշնակահար, երգահան Գիսանե Պալյանի հետ:

Արամ MP3–ն ընտրում է միայն որակյալ երաժշտություն և երգում է մի քանի լեզվով
21 նոյեմբերի

Նախօրեին Երևանում հաջողությամբ անցել է Արամ MP3 –ի համերգը, որի ժամանակ հայտնի երգիչը կատարել է ոչ միայն It’s a men’ world և Sunny երգերը, այլ նաև այս տարվա հիթ You’re not alone–ը, որով նա «Եվրատեսիլ-2014»–ում զբաղեցրեց չորրորդ տեղը, ինչպես նաև ճանաչված «Երևան» երգը և շատ այլ երգեր։

Տիգրան Մանսուրյան. «Ես ինձ լեգենդ չեմ զգում…»
12 նոյեմբերի

Ժամանակակից ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը՝ Տիգրան Մանսուրյանը, հայտնի է որպես նորարար երաժշտության մեջ: Նրա ստեղծագործությունները հաջողությամբ հնչել են Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և աշխարհի ուրիշ քաղաքներում:

Արմեն Վաթյան. Հայկական կինեմատոգրաֆը կարևորում է երիտասարդ ռեժիսորների և նոր գաղափարների որոնումը
12 նոյեմբերի

Հայկական ժամանակակից կինեմատոգրաֆի մասին կինոգործիչների և կինոյի սիրահարների շրջանում ոչ միանշանակ կարծիք է ձևավորվել: Ոմանք կարծում են, որ հայկական կինեմատոգրաֆի ներկան ու ապագան անհեռանկար է, մյուսները հայկական կինոյի համար կանխատեսում են հաջողություն և համաշխարհային ճանաչում: «ԱՌԿԱ Style»-ին տված հարցազրույցում հայկական կինոյի անցյալի, ներկայի և ապագայի մասին իր կարծիքն է հայտնել գրող, կինոդրամատուրգ և սցենարիստ Արմեն Վաթյանը:

Հայրերի և որդիների հիմնախնդիրը՝ Նարեկ Բավեյանի աչքերով
03 նոյեմբերի

Երգիչ Նարեկ Բավեյանը հանրությանն է ներկայացրել «Մեր մեծերը» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակ, որում անդրադառնում է երկու սերունդների հարաբերություններին: Ինչո՞ւ երգիչը որոշեց անդրադառնալ հայրերի և որդիների հավերժական խնդրին:

Food-լուսանկարչություն. արհեստից դեպի արվեստ
27 հոկտեմբերի

Food-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը, ով The British Journal of Photography ամսագրի վարկանիշով ներառված է աշխարհի լավագույն food-լուսանկարիչների հարյուրյակում, առաջին անգամ այցելել է Հայաստան: Աշխարհի առաջատար food-լուսանկարիչներից մեկը «ԱՌԿԱ Style»-ին պատմել է Հայաստան կատարած իր առաջին այցելության, Երևանում նախատեսված վարպետության դասերի և շատ այլ բաների մասին:

Food-լուսանկարիչ Սլյադնևի հաջողության բանաձևը. հավատ սեփական ուժերի նկատմամբ և ինքնակատարելագործում
23 հոկտեմբերի

Food-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևն Ուկրաինայի պրոֆեսիոնալ լուսանկարիչների ասոցիացիայի անդամ է, հեղինակավոր 500px լուսանկարչական միության վարկածով ընդգրկված է երկրագնդի ամենահետաքրքիր լուսանկարիչների տասնյակում և British Journal of Photography-ի վարկածով` աշխարհի լավագույն food-լուսանկարիչների հարյուրյակում։
Նրա գործունեության հիմնական ուղղությունը սննդի լուսանկարումն է` ռեստորանների, ամսագրերի, հրատարակչությունների և անկախ շեֆ-խոհարարների համար: Նրա տեսախցիկի առջև են եղել աշխարհի հայտնի խոհարարները և նրանց կերակրատեսակները, նրա հաճախորդն են միշլենյան աստղեր և մեծ կշիռ ունեցող այլ պարգևներ ունեցող հայտնի ռեստորանները:

Գոլֆն օգնում է մարդկանց շփվել և բիզնես անել. Վահագն Հովնանյան
22 հոկտեմբերի

Միլիոնատեր, բարեգործ, ամերիկյան խոշոր շինարարական ընկերությունների սեփականատեր և հայրենասեր Վահագն Հովնանյանն այն մարդկանցից է, ովքեր 82 տարեկանում դեռևս էներգիայով լի են, ունեն հումորի հիանալի զգացում և լիցքավորում են շրջապատողներին լավ տրամադրությամբ: Նա նաև Հայաստանում Գոլֆի ասոցիացիայի և ակումբի նախագահն է: Օրերս Հովնանյանը իր բարձր կարգն է ցուցադրել Երևանի գոլֆի գավաթի խաղարկության ժամանակ՝ խաղալով միևնույն թիմում ամերիկահայ գործարար Շահեն Նազարյանի, «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի և հայ գոլֆիստուհի Արաքսյա Մարտիրոսյանի հետ, որը մրցաշարի արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը: Հայաստանի համար դեռևս անսովոր այս մարզաձևի մասին Հովնանյանը պատմել է «ԱՌԿԱ Style»-ին տված հարցազրույցում: