Ազդագիր
«Անտանելի կանայք»
28 ապրիլի

Ֆիթնեսը և շոփինգը, քմահաճ ծնողները և չենթարկվող երեխաները, նախանձ ընկերուհիները և զզվացրած նախկին ընկերները` կնոջ իսկական երջանկության պարտադիր բաղադրիչներն են։

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության վերելքը»
23 մարտի

Վախենալով, որ աստվածանման սուպերհերոսի գործողությունները կմնան անվերահսկելի՝ Գոթեմ Սիթիի հզոր և դաժան պահապանը մարտահրավեր է նետում Մետրոպոլիսի՝ մեր օրերի ամենահարգված փրկչին այն ժամանակ, երբ մնացած աշխարհը որոշում է, թե որ սուպերհերոսն է իրենց պետք:

«Իջեցման խաղ»
24 հունվարի

Երբ խոսքը փողերի մասին է գնում, խիղճը լռում է: Իսկ եթե խոսքը մեծ փողերի մասին է… Սա իրական իրադարձությունների վրա հիմնված մի քանի մարգարեների պատմություն է, ովքեր միմյանցից անկախ կանխատեսել են 2008 թվականի ճգնաժամը դեռ շատ առաջ, մինչ դրա մասին սկսել են փսփսալ Ուոլ Սթրիթում:

«Ջոյ»
23 հունվարի

Ֆիլմում ներկայացված է Լոնգ Այլենդում ապրող միայնակ մոր բարդ կյանքը, ով դառնում է երկրի ամենահաջողակ գործարարներից մեկը։

«Փրկվածը»
08 հունվարի

Որսորդ Հյու Գլասը ծանր վիրավորվել է ամերիկյան Վայրի Արևմուտքում։ Նոր հողեր նվաճողների ջոկատից նրա ընկեր Ջոն Ֆիցջերալդը դավաճանաբար Հյուին թողնում է միայնակ մահանալ։

«Անտանելի ութնյակը»
07 հունվարի

Վարձավճարով գործող հետախույզ Ջոն Ռութը, ով հայտնի է «Կախող» մականունով, տանում է սպանության համար հետախուզվող կնոջ: Ճանապարհին նրանց է միանում ևս մեկ հետախույզ:

«Ա.Ն.Ք.Լ. Գաղտնի գործակալները»
13 օգոստոսի

Նապոլեոն Սոլոն ԿՀՎ-ի գործակալ է։ Նա անթիվ–անհամար հաջողված օպերացիաներ է իրականացրել և աշխարհի ամենալավ գաղտնի գործակալներից մեկն է համարվում։ Նրա հետ կարող է համեմատվել միայն մեկ մարդ՝ ՊԱԿ-ի ամենաերիտասարդ և ամենահեռանկարային գործակալ Իլյա Կուրյակինը:

«Առաքելությունն անիրագործելի է. Արտաքսվածները»
04 օգոստոսի

Երբ ԱԱՋ–ն (Անիրագործելի առաքելության ջոկատ) ցրվում է, և Իթան Հանթը խաղից դուրս է մնում, նրա թիմն անսպասելիորեն բախվում է բարձր որակավորում ունեցող հատուկ գործակալների միջազգային ցանցի` Սինդիկատի հետ:

«Մինիոնները»
09 հուլիսի

Մինիոնները մարդկանցից մի քանի միլիոն տարի ավել են ապրում մոլորակի վրա: Նրանք ունեն մի մոլուցք` ծառայել գոյություն ունեցող Ամենաանճոռնի անձին:

«Տերմինատոր. Գենեզիս»
04 հուլիսի

Երբ դիմադրության առաջնորդ Ջոն Քոննորը սերժանտ Քայլ Ռիզին ուղարկում է 1984 թվական, որպեսզի վերջինս պաշտպանի Սարա Քոննորին և փրկի ապագան, դեպքերի անսպասելի շրջադարձը ժամանակի մեջ ճեղք է ստեղծում:

«Սկոտչ & վիսկի»
12 հունիսի

Ֆիլմը պատմում է ամուսինների մասին, որոնց կյանքում բարդ փուլ է սկսվել։ Գլխավոր հերոսները` Էվան և Միկան, անսպասելիորեն հայտնվում են անհավանական արկածների «սարդոստայնում», ծիծաղելի իրավիճակներն ուղեկցվում են հիասթափությամբ և կրքով, միմյանց կորցնելու և անգամ մահանալու վախով։

«Յուրյան ժամանակաշրջանի աշխարհը»
11 հունիսի

Հազարավոր մարդիկ են շտապում տեսնել Յուրյան ժամանակաշրջանի աշխարհը, սակայն առաջին հայացքից անվտանգ թվացող զվարճանքը կարող է սպառնալիք դառնալ ողջ մարդկության համար…