Ազդագիր
«Մեխանիկ. Վերածնունդ»
30 օգոստոսի

Հանցագործ արհեստին հրաժեշտ տված Արթուր Բիշոպին ստիպում են նորից խաղի մեջ մտնել

«Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը»
15 օգոստոսի

Ի՞նչ են անում ընտանի կենդանիները, երբ նրանց տերերը աշխատավայրում են լինում:

«Ինքնասպանների ջոկատը»
03 օգոստոսի

Կառավարությունը որոշում է սուպերչարագործներին հնարավորություն տալ քավել իրենց մեղքերը: Սակայն խնդիրն այն է, որ նրանց ուղարկում են այնպիսի առաքելության, որտեղ վերջիններս, ամենայն հավանականությամբ, կարող են մահանալ

«Սթարթրեք: Անսահմանություն»
26 հուլիսի

«Էնթերփրայզ» աստղագնացի անձնակազմը, հրամանատար Ջեյմս Թ. Քըրքի գլխավորութայմբ, հարձակման է ենթարկվում այլմոլորակայինների հզոր և վտանգավոր ալիքի կողմից, ովքեր կործանում են աստղագնացը` թողնելով անձնակազմին անհայտ մոլորակում, որտեղ նրանք կոնֆլիկտի մեջ են մտնում նոր, անխիղճ թշնամու դեմ։

«Սառցե դարաշրջան: Բախումն անխուսափելի է»
25 հուլիսի

Անորսալի կաղնու հուսահատ հետապնդումը Սկրատին բերում է տիեզերք, որտեղ նա պատահաբար գործարկում է տիեզերական իրադարձությունների մի ամբողջ շարք:

«Տարզան: Լեգենդը»
01 հուլիսի

Լոնդոնում կյանքի հարմարված Տարզանը վերադառնում է իր նախկին տուն, ջունգլիներ` պարզելու համար, թե ինչ է կատարվում լեռնահանքային ընկերության ճամբարում

«Փնտրելով Դորիին»
20 հունիսի

Դորին բարյացակամ կապույտ վիրաբույժ–ձկնիկ է, որը տառապում է հիշողության կորստով։ Նա համառորեն փորձում է ազատվել իր տկարությունից և գտնել իր ընտանիքը

«Բարեհոգի տղաները»
10 հունիսի

Ի՞նչ է պատահում, երբ բրուտալ ոսկրաբեկի գործընկերն է դառնում նրբակազմ անհաջողակը: Վարձու թիկնապահ Ջեքսոն Հիլին և մասնավոր խուզարկու Հոլանդ Մարչը ստիպված են միասին աշխատել…

«Ֆինանսական հրեշ»
10 հունիսի

Ֆիլմի սյուժեն ծավալվում է հայտնի հեռուստահաղորդավար Լի Գեյթսի շուրջ, ում ֆինանսական խորհուրդները նրան Ուոլ-Սթրիթի իսկական գուրու են դարձրել:

«Ալիսը հայելու աշխարհում»
26 մայիսի

Այս անգամ գլխավոր հերոսուհին իր ընկերոջը` Խելագար Գլխակագործին փրկելու համար պետք է ճամփորդի ժամանակի միջով` լի անակնկալներով և վառ բացահայտումներով։

«Առաջին դեմք»
07 մայիսի

Ռոմանտիկ կատակերգությունը պատմում է այն մասին, որ ինչպես է լրագրող Գրիգոր Աստվածատրյանը դառնում նախագահ և սկսում բարեփոխումներ իրականացնել, չնայած ֆիլմում գլխավոր շեշտադրումն արված է գլխավոր հերոսի սիրային արկածների վրա։

«Առաջին վրիժառուն: Դիմակայություն»
06 մայիսի

Վրիժառուները՝ Կապիտան Ամերիկայի գլխավորությամբ, դառնում են միջազգային մասշտաբի ավերիչ միջադեպի մասնակիցներ։