Խոհանոց
Անիի խոհանոցի ավանդույթների վերականգման նախագիծը կիրականացվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում
22 դեկտեմբերի

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում 2015 թվականին Անիի խոհանոցի ավանդույթների վերականգման նախագիծ կիրականացվի»:

Ամանորը հայկական ձևով. «տարեհաց», «հասիլիկ–վասիլիկ», «քաշիկա» և այլ ուտեստներ
22 դեկտեմբերի

Եթե Ամանորն առանց «տարեհացի», «հասիլիկ–վասիլիկի» դիմավորես, շատ բան կկորցնես, կարծում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ–ի նախագահ, շեֆ–խոհարար Սեդրակ Մամուլյանը։

Պատրաստում ենք ինքներս. «Սյունիքի խաշնտուր»
17 դեկտեմբերի

«ԱՌԿԱ Style»–ը հրապարակում է «Սյունիքի խաշնտուր» կերակրատեսակի բաղադրատոմսը, որը սիրով ներկայացրել է շեֆ–խոհարար Սեդրակ Մամուլյանը։

Պատրաստում ենք ինքներս` Արարատյան հագանի
12 դեկտեմբերի

«ԱՌԿԱ Style»–ը հրապարակում է շեֆ–խոհարար Սեդրակ Մամուլյանի բաղադրատոմսերի հավաքածուի հերթական կերակրատեսակը, որն արժանացել է ընթերցողների հավանությանը և կարող է միանգամայն արժանի կերպով հայտնվել Ամանորի տոնական սեղանին։

Ճաշատեսակներ շեֆ խոհարարից. Պատրաստում ենք ինքներս
08 դեկտեմբերի

ԱՌԿԱ Style»-ի կայքում վերջերս մի հոդված հրապարակվեց, որտեղ հայտնի շեֆ խոհարար Սեդրակ Մամուլյանը հիացմունքով պատմում էր հայկական խոհանոցի նրբությունների մասին` հատկապես նշելով ավանդական, սակայն այսօր արդեն գրեթե մոռացված ազգային ճաշատեսակները։ Այդ նյութը մեծ հետաքրքրություն առաջացրեց համադամասերների և պարզապես հայկական խոհանոցի սիրահարների շրջանում։

Հայ խոհարարներին հաջողվել է վերստեղծել ազգային ավանդական ճաշատեսակներից մեկը
05 դեկտեմբերի

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը հայկական խոհանոցի սիրահարներին հաճելի նորություն հայտնեց. նախօրեին հայ խոհարարներին հաջողվել է վերականգնել մոռացված ազգային ճաշատեսակներից մեկի` «Խոյի բորանու» պատրաստման եղանակը։

Հայաստանի այցեքարտ դարձած լավաշը համաշխարհային ճանաչում է ստացել
02 դեկտեմբերի

Հայկական լավաշը թխելու ավանդություններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում։ Այդպիսի որոշում է ընդունվել նոյեմբերի 26–ին Փարիզում կայացած ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի իններորդ նիստում։

Food-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևն աշխարհին է ներկայացնում հայկական խոհանոցի ողջ բազմազանությունն ու կոլորիտը
20 նոյեմբերի

Food-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը, ով ընդգրկված է The British Journal of Photography–ի վարկածով Food–լուսանկարիչների լավագույն հարյուրյակում, վերադարձել է Food & Chef նախագծի շրջանակում Հայաստանի մարզեր կատարած գաստրոնոմիական տասնօրյա ուղևորությունից։

Տասնյակ միմյանցից տարբեր խոհարարական ավանդույթներ, ավելի քան հիսուն կերակրատեսակ, բացառիկ բաղադրատոմսեր, կերակրատեսակների և խոհարարների անհավանական լուսանկարներ` ահա այսպիսի հարուստ «ավարով» է վերադարձել Ալեքսանդրը հոկտեմբերի 22-31–ը կատարած ուղևորությունից։ Այդ մասին «ԱՌԿԱ Style»–ին է հայտնել խոհարար, Food Adventures–ի հիմնադիր Աննա Մազմանյանը, ով էլ հրավիրել էր Սլյադնևին Հայաստան` ամբողջ աշխարհի գուրմաններին մեր երկիրը որպես գաստրոնոմիական տուրիզմի ուղղություններից մեկը բացահայտելու նպատակով։

Ալեքսանդր Սլյադնևը հոկտեմբերի 24-ին առաջին անգամ Հայաստանում food-լուսանկարչության վարպետության դաս կանցկացնի
15 հոկտեմբերի

Food-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը, ով The British Journal of Photography ամսագրի վարկածով ներառված է աշխարհի լավագույն food-լուսանկարիչների հարյուրամյակում, հոկտեմբերի 24-ին Երևանում առաջին անգամ վարպետության դաս կանցկացնի:

Աշխարհի լավագույն food-լուսանկարիչներից մեկն առաջին անգամ Հայաստանում կներկայացնի Food & Chef նախագիծը
10 հոկտեմբերի

Food-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը, ով The British Journal of Photography-ի վարկածով ընդգրկվել է աշխարհի լավագույն food-լուսանկարիչների հարյուրյակում, հոկտեմբերի 22-31-ը առաջին անգամ կայցելի Հայաստան` Food & Chef միջազգային նախագծի շրջանակում:

Հինգ հայկական ավանդական ճաշատեսակներ՝ շեֆ-խոհարարից
23 սեպտեմբերի

Հայկական խոհանոցը միշտ հայտնի է իր բազմազանությամբ և հիանալի համով, ու թեև բազմաթիվ հայկական ճաշատեսակների բաղադրատոմսերն այսօր հանիրավի մոռացվել են, սակայն մեր երկրում դեռ կան նախանձախնդիր մարդիկ, ովքեր անում են ամեն ինչ՝ ազգային խոհանոցի հին ու բարի ավանդույթները պահպանելու համար:

«Հացը լեռներում» փառատոն Երևանում. համաշխարհային խոհարարության գլուխգործոցները հինավուրց ուրարտական ամրոցի մոտ
16 հունիսի

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում հունիսի 12–ին տեղի ունեցավ «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների հերթական ավանդական փառատոնը, որի ժամանակ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրների խոհանոցային արվեստի հիանալի նմուշներ։