Նորաձևություն
Մաթեմատիկայի նախկին ուսուցիչն Armani-ի դեմքն է դարձել
25 մարտի

Մաթեմատիկայի նախկին ուսուցիչ, 28–ամյա Պիետրո Բոսելլին դարձել է Armani–ի մարզահագուստի շարքի դեմքը

«Oriflame Fashion Night» նորաձևության գունեղ տոն կանցկացվի ամռանը Երևանում
16 մարտի

«Oriflame Fashion Night» նորաձևության ամենամյա շոուն 2016 թվականին մեծ թափով կանցկացվի Երևանում։ Այդ մասին «ԱՌԿԱ Style»–ին հայտնել են շոուի կազմակերպիչները։

Victoria’s Secret-ը կրծքի ձևը «հիշող» կրծկալ է թողարկել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
10 մարտի

Victoria’s Secret ընկերությունը թողարկել է Body By Victoria ներքնազգեստի նոր հավաքածուն։

Հայ դիզայներներն առաջին անգամ կներկայացնեն ազգային գորգերի զարդանախշերի տարրերով հագուստի հավաքածու
18 փետրվարի

Հայ դիզայներներն առաջին անգամ կներկայացնեն «Անցյալի ապագան» հագուստի հավաքածու հայկական միջնադարյան գորգերի զարդանախշերի օգտագործմամբ։

Վահան Խաչատրյանը նոր հավաքածու է ներկայացրել
10 փետրվարի

Հայ ճանաչված դիզայներ Վահան Խաչատրյանը ներկայացրել է 2016/2017 աշուն–ձմեռ նոր հավաքածուն Կիևի նորաձևության շաբաթվա ընթացքում (Mercdes-Benz Kiev Fashion Days)։

Փարիզի բարձր նորաձևության շաբաթ. Elie Saab գարուն–ամառ 2016
29 հունվարի

Լիբանանցի դիզայներ Էլի Սաաբին ժպտում է հաջողությունը։ Ընդ որում` ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով, չէ՞ որ, նա, չձգտելով որևէ մեկի զարմացնել, անում է այն, ինչ անում է լավագույնս` պոդիումում միավորելով մերձավորարևելյան էկզոտիկան և հոլիվուդյան պերճաշուք ավանդույթները, զգեստներ ստեղծելով ամենահայտնի կարմիր գորգերի համար։

Ralph&Russo Couture ցուցադրությունը
26 հունվարի

Նորաձևության շաբաթվա շրջանակում կազմակերպվող փարիզյան շոուի նախօրեին Ralph&Russo ապրանքանիշի դիզայներները լրագրողներին հրավիրել էին իրենց ատելիե` նոր կտոր ցուցադրելու համար։

Ջամբատիստա Վալին Haute Couture գարնանային հավաքածուն պատրաստել էր նաև առաջիկա «Օսկարի» համար
26 հունվարի

Ջամբատիստա Վալին Haute Couture գարնանային հավաքածուն պատրաստել էր` նկատի առնելով նաև առաջիկա «Օսկար» մրցանակաբաշխությունը։

Տղամարդկանց նորաձևության շաբաթը Փարիզում մեկնարկել է Քանյե Ուեսթի երգերի ներքո
25 հունվարի

Հանգստյան օրերին Փարիզում տեղի է ունեցել Balmain նորաձևության տան 2016–2017 աշուն–ձմեռ տղամարդկանց հավաքածուի ցուցադրությունը, որն անցել է ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսնու` ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի «All of the Lights», «Lost in the World» և «Love Lockdown» երգերի ներքո` սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Իրինա Շեյքը և Ջիջի Հադիդը՝ Atelier Versace-ի ցուցադրությանը Փարիզում
25 հունվարի

Atelier Versace-ի գարնանային հավաքածուի կիսաթափանցիկ գործվածքները, սեքսուալ բացվածքները և Swarovski-ի թելերն ունակ են հավասարակշռությունից հանել անգամ «ամենաաչքաբաց» հանդիսատեսին:

2016 թ.–ի նորաձևության միտումները` հայ ոճաբանների կողմից
24 հունվարի

Հայ դիզայներ Ֆաինա Հարությունյանն ու ոճաբան Արմեն Գալյանը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են 2016 թ.–ի ամենանորաձև գույների, ինչպես նաև այն մասին, թե հագուստի ինչ տարրեր են ներառվել հայ գեղեցկուհիների must have ցանկում։

80-ականների սուպերմոդելները նկարահանվել են Balmain գովազդային արշավի շրջանակում
09 հունվարի

80-ականների սուպերմոդելները` Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆորդը և Կլաուդիա Շիֆերը, մասնակցել են Balmain նորաձևության տան գարուն-ամառ 2016 հավաքածուի գովազդային արշավին: