Գրախոսություն
«Ա.Ն.Ք.Լ. գործակալները» կամ ինչպես Գայը վերջնականապես հատեց Ռուբիկոնը
21 օգոստոսի

«Շերլոկ Հոլմսից» հետո, քանի դեռ հասարակությունը սրտատրոփ սպասում է Արթուր Արքայի մասին պատմող ֆիլմին, բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչին լայն լսարանին է ներկայացրել «Ա.Ն.Ք.Լ. գործակալները» լրտեսական մարտաֆիլմը:

«Գրոզնի բլյուզը»` շվեյցարական կիթառով
18 հուլիսի

Երկիր մոլորակի ամենախդրահարույց տարածաշրջաններից մեկը՝ Չեչնիան, դարձավ շվեյցարացի ռեժիսոր Նիկոլա Բելուչիի վավերագրական հետազոտության նյութը:

«Սկոտչ & վիսկի» կամ պահել ամեն գնով
29 մայիսի

Ինչպես և ակնկալվում էր, մեծ էկրանին ողջ թափով ընթանում է Արշալույս Հարությունյանի «Սկոտչ & վիսկի» կատակերգական ֆիլմի կինոարշավը` երիտասարդ դերասաններ Լուիզա Ներսիսյանի, Ռաֆայել Երանոսյանի, Արփի Գաբրիելյանի, Սոս Ջանիբեկյանի և մյուսների մի մեծ աստղաբույլի մասնակցությամբ։

«Ժաննա». կասկածելի եվրոպական արժեքներ և հայկական շովինիզմ
03 մարտի

«Ժաննա» ֆիլմը, որը ստեղծողները որակել էին որպես առաջին հայկական շովինիստական ֆիլմ, մեծ ոգևորությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից։

«Մոխրագույնի 50 երանգները». Մոխրոտի հեքիաթը. մեր օրեր
13 փետրվարի

Սուրբ Վալենտինի օրվա նախաշեմին Երևանում տեղի է ունեցել 2015 թ.–ի միգուցե ամենասպասված պրեմիերաներից մեկը։ Էկրան է բարձրացել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը, որ նկարահանվել է բրիտանացի տնային տնտեսուհի Էրիկա Լեոնարդ Ջեյմսի համանուն վեպի հիման վրա, ով 2013 թ.–ին գրքի շնորհիվ վաստակել է մոտ 95 մլն դոլար և «Forbes» ամսագրի կողմից ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող գրողը։

«Սպի». Հայոց ցեղասպանությունը` թուրք ռեժիսորի աչքերով
31 հունվարի

Ազգությամբ թուրք գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է, և այն Երևանի մեծ էկրաններին հնարավոր կլինի տեսնել փետրվարի 19–ին։ Ֆիլմը մի հայի ճակատագրի մասին է, ով հրաշքով փրկվել է 1915թ.–ի Հայոց ցեղասպանությունից հետո և փնտրում է իր ընտանիքին։

Կրքեր Լևիաթանի շուրջ
28 հունվարի

Հին Ուխտում նկարագրված Լևիաթան ծովահրեշը, որի անունով կոչվել է Անդրեյ Զվյագինցևի ֆիլմը, հատել է Ատլանտյան օվկիանոսը և, հերթական մրցանակ նվաճելով արդեն ոչ թե Եվրոպայում, այլ ԱՄՆ-ում, վեճերի փոթորիկ է առաջացրել ինչպես հեղինակավոր կինոմատոգրաֆիստների, այնպես էլ Ռունետի օգտատիրական ֆորումներոմ:

«Ժամանակ» ֆիլմ. կյանքը գիտակցելով ապրելու քարոզ երիտասարդությանը
20 հունվարի

Ծնողների կողմից լքված երեխաներին օգնելու ցանկությունը շուրջ մեկ տարի առաջ միավորեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին:

«Անկոտրումը». Պատերազմը Ջոլիի աչքերով
16 հունվարի

Հունվարի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի թվով երկրորդ ռեժիսորական աշխատանքի՝ «Անկոտրում» ֆիլմի պրեմիերան:

«Սուպեր ՄԱՄԱ». հումոր + սեր + դրամա = Happy end
14 հոկտեմբերի

«Սուպեր ՄԱՄԱ» ֆիլմի ստեղծողները որոշեցին հեծանիվ չհորինել և շեշտադրեցին այն, ինչ պահանջված է միշտ` հումոր, սեր, սյուժեի դրամատիկ շրջադարձեր` պարտադիր Happy end-ով: Կյանքը դժվար է և դաժան, և հանդիսատեսն ուզում է, որպեսզի իրեն ասեն` «Ամեն ինչ լավ է լինելու», ինչը և ասացին ֆիլմի ստեղծողները:

«Սպիտակ աստված». սարսափելի հեքիաթ շան վրեժի մասին
17 հուլիսի

Նախօրեին Երևանում տեղի է ունեցել հունգարացի ռեժիսոր Կոռնել Մունդրուցոյի «Սպիտակ աստված» ֆիլմի (Հունգարիա, Գերմանիա, Շվեդիա) ցուցադրությունը, որը կպայքարի Երևանի «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար` համաշխարհային խաղարկայի ֆիլմերի մրցույթում: