Թատրոն
«Արմմոնո» փառատոնը մեկնարկեց «Լյուսիեն Լյուկ» ինքնատիպ մոնոներկայացումով
07 մայիսի

«Արմմոնո» մոնոներկայացումների XIII միջազգային թատերական փառատոնը նախօրեին մեկնարկեց «Լյուսիեն Լյուկ» ինքնատիպ ներկայացումով։

«Գիրք ծաղկանց» ներկայացումը. հայկական այբուբենը` որպես ակունք սկզբի
30 մարտի

Թատրոնի համաշխարհային օրվա նախօրեին Երևանում բեմադրվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Գիրք ծաղկանց» ներկայացումը, որը նվիրված է Հայաստանի և հայության գլխավոր խորհրդանիշներից մեկին` հայկական այբուբենին, ինչի շնորհիվ ստեղծվեց հայկական գիրը, գրականությունն ու մշակույթը, այսինքն` պահպանվեց հայի ինքնությունը։

«Արտավազդ» մրցանակաբաշխություն. Երևանում հայտարարվել են թատերական լավագույն արտիստները
28 մարտի

Երեկ՝ Թատրոնի միջազգային օրը, Երևանում անցկացվեց «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի արարողությունը նվիրված էր հայ դերասան Սոս Սարգսյանի 85-ամյակին:

«Չարի ծաղիկներ». տղամարդն ու կինը Բոդլերի աչքերով
20 մարտի

Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Չարի ծաղիկներ» միմոդրաման բեմադրված է Շառլ Բոդլերի համանուն բանաստեղծությունների ժողովածուի մոտիվներով։

«Շերանիկ». բեմում կենդանություն առած մանրանկար
13 մարտի

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում նախօրեին երեկոյան տեղի ունեցավ Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Շերանիկ» վերականգնված ներկայացման պրեմիերան։ Անսովոր թատրոնի չափազանց յուրօրինակ ներկայացումը` ռեժիսորներ Ժիրայր Դադասյանի և Յուրի Կոստանյանի բեմադրությամբ, ակնհայտորեն դուր եկավ հանդիսատեսին, սակայն, ցավոք, անցավ առանց անշլագի։

Ֆրիդա Յորք. Կա մի լավ, ազնիվ խելառություն, որ պակասում է հայ դերասանին
25 փետրվարի

Դերասանուհի Ֆրիդա Յորքի անունը լսելիս շատերը կարծում են, թե նա հայ չէ, բայց խոսում է հայերեն։ Իրականում Յորքը դերասանուհու բեմական անունն է, կյանքում նա կրում է ամուսնու՝ ռեժիսոր Արման Գևորգյանի ազգանունը: «Ինչու՞ Յորք» հարցին դերասանուհին ծիծաղելով պատասխանում է. «Հումորային պատմություն է, ավելի լավ է` չասեմ»:

«Որբերի ընտանիքը». սոցիալական թեման մեկ օրում բեմ բարձրացավ
23 փետրվարի

Գուրգեն Խանջյանի «Որբերի ընտանիքը» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացման պրեմիերան կայացավ փետրվարի 21-ին: Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմը լեփ–լեցուն էր։

«Երկնագույն շան աչքերը». սիրո հավերժական որոնումներն Ավո Խալաթյանի և Ֆրիդա Յորքի դերակատարմամբ
12 փետրվարի

«Մարկեսը սահմաններ չունի, նրա ստեղծագործություններում կարելի է անընդհատ լողալ ու այդպես էլ ափ չհասնել»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ այսպես սկսեց զրույցը «Երկնագույն շան աչքերը» ներկայացման բեմադրիչ Ֆրիդա Յորքը։

«Pro Շամիրամ». ներկայացում` սիրո և խարդավանքի մասին
12 փետրվարի

«Pro Շամիրամ»–ը ներկայացում է, որը նորովի է բացահայտում սիրային եռանկյունու ողբերգությունը, միայն այն տարբերությամբ, որ լեգենդում, որի հիման վրա բեմադրվել է պիեսը, խոսքը թագավորի և երկու թագուհիների մասին է։

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը ներկայացում կբեմադրի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ
11 փետրվարի

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Մերսեդես» ներկայացման պրեմիերան կկայանա ապրիլի վերջին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։

Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնը այս տարվա հոկտեմբերին հանդես կգա Հայաստանում
06 փետրվարի

Համաշխարհային հռչակ վայելող լոնդոնյան «Գլոբուս» թատրոնը, Վիլյամ Շեքսպիրի 450 ամյակին նվիրված լայնածավալ Globe to Globe. Hamlet նախագծի շրջանակում, այս տարվա հոկտեմբերին հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում:

«Արտավազդ Շիդար». «Աւերակացս ում թագաւորեմ»` ուղերձ մեր ժամանակներին
22 դեկտեմբերի

Համազգային թատրոնը տարին եզրափակեց նոր բեմադրությամբ, և դեկտեմբերի 19-ին թատրոնում կայացավ «Արտավազդ Շիդար» ներկայացման առաջնախաղը: