Կինո

Լոնդոնում փետրվարի 14–ին տեղի է ունեցել համաշխարհային և բրիտանական կինեմատոգրաֆի ամենակարևոր մրցանակաբաշխություններից մեկը` BAFTA–ն, հաղորդում է Spletnik.ru–ն։

BAFTA 2016 победители_article

Այս տարի BAFTA մրցանակաբաշխությունը կազմակերպվեց Սուրբ Վալենտինի օրը, ինչի մասին կատակով հիշեց գրող և դերասան Սթիվեն Ֆրայը։

«Ուրախալի է, որ BAFTA–ն այս տարի անցկացվում է Սիրահարների օրը, քանի որ ֆիլմերի մեծ մասն այս տարի պատմում է սիրո մասին։ «Քերոլը» պատմություն է երկու կանանց սիրո մասին…Եվս մի ֆիլմ պատմում է հոգևորականների…և նրանց փաստաբանների սիրավեպի մասին», – ասել է Ֆրայը։

BAFTA 2016 Леонардо ДиКаприо 2_article

BAFTA 2016 Кейт Уинслет_article

Մրցանակաբաշխության ժամանակ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած իրենց գործընկերների հիշատակը (Ալան Ռիքման, Ուես Քրեյվեն, Դևիդ Բոուի, Օմար Շարիֆ, Քրիստոֆեր Լի և ուրիշներ)։

BAFTA 2016 Кейт Бланшет_article

Եվ, այսպես, BAFTA-2016–ի մրցանակակիրների ցանկը.

Լավագույն ֆիլմ – «Ողջ մնացածը» (The Revenant)

Լավագույն դերասան – Լեոնարդո ԴիԿապրիո («Ողջ մնացածը»)

Լավագույն դերասանուհի – Բրի Լարսոն («Սենյակ» Room)

Երկրորդ պլանի լավագույն դերասան – Մարկ Ռայլենս («Լրտեսական կամուրջ»)

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Քեյթ Ուինսլեթ («Սթիվ Ջոբս»)

Լավագույն ռեժիսոր – Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու («Ողջ մնացածը»)

Լավագույն բրիտանական ֆիլմ – «Բրուքլին» (Brooklyn)

Լավագույն օպերատորական աշխատանք – Էմմանուել Լյուբեցկի («Ողջ մնացածը»)

Լավագույն օրիգինալ սցենար — «Ուշադրության կենտրոնում» (Spotlight)

Լավագույն օտարալեզու ֆիլմ – «Վայրի պատմություններ»

Լավագույն անիմացիոն ֆիլմ – «Գլուխկոտրուկ»

Տարվա հայտնություն (The EE Rising Star Award, որոշվում է հանդիսատեսի քվեարկությամբ) – Ջոն Բոյեգա

Նշանավոր դեբյուտ – «Հպարտություն» (THEEB)

Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ – «Խենթ Մաքսը. զայրույթի ճանապարհը»

Լավագույն վավերագրական ֆիլմ – «Էմի»

Բրիտանական կինեմատոգրաֆում կատարած մեծ ներդրում – «Angels» (ընկերություն, որը կոստյումներ է ստեղծում բրիտանացի կինեմատոգրաֆիստների համար)

Ֆիլմի լավագույն երաժշտություն– «Անտանելի ութնյակ»

Լավագույն հատուկ էֆեկտներ – «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը»

Ձայնային ռեժիսորի լավագույն աշխատանք – «Ողջ մնացածը»

Լավագույն մոնտաժ – «Խենթ Մաքսը. զայրույթի ճանապարհը»

Լավագույն կոստյումներ – «Խենթ Մաքսը. զայրույթի ճանապարհը»

Լավագույն ադապտացված սցենար – «Իջեցման խաղ»