Վիկտորյա Բեքհեմ
Ծննդյան ամսաթիվ: 1987-04-17
Ծննդավայր: Մեծ Բրիտանիա
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
0
0,00
Կիսվել:

Վիկտորյա Քերոլայն Բեքհեմ (Victoria Caroline Beckham, օրիորդական ազգանունը` Ադամս (Adams). ծնվել է 1974 թվականի ապրիլի 17–ին Հարլոուում, Էսըքս, Մեծ Բրիտանիա) – բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, մոդել, դերասանուհի, նորաձևության դիզայներ և գործարար կին։ Բեքհեմը 1990–ականների վերջին Spice Girls փոփ–խմբի կազմում փառքի գագաթնակետին հայտնվելու պահին  հայտնի էր որպես Posh Spice (Շքեղ համեմունք)։ 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Կաննի 2016 թ.-ի փառատոնի բացման արարողությունը. աստղերը կարմիր գորգի վրա
12 մայիսի

Արդեն ժամանակն է տեղափոխվել, թեկուզ և վիրտուալ կերպով, Ֆրանսիա` Լազուրե ծովափ, որտեղ ամեն տարի գարնան վերջին ամսին տեղի է ունենում ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը` Ա կատեգորիային պատկանող Կաննի միջազգային փառատոնը:

Հունիսի 9–ին ամբողջ աշխարհում նշվում է Ընկերների միջազգային օրը
09 հունիսի

Ինչպես մի ժամանակ ասում էր Արիստոտելը, ընկերը երկու մարմիններում ապրող մեկ հոգին է։

CFDA Awards 2015. հաղթողներն ու աստղային հյուրերը
02 հունիսի

Երեկ երեկոյան Նյու Յորքում անցկացվել է CFDA Awards 2015 մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարել են այս տարվա լավագույն դիզայներների անունները։

Spice Girls–ի աղջիկները կրկին միասին կլինեն
18 փետրվարի

Spice Girls–ի նախկին անդամ Ջերի Հոլիուելը հայտարարել է, որ մտադիր է կրկին հավաքել խումբը, և դա կլինի իր հարսանիքի օրը:

Նյու Յորքի նորաձևության շաբաթը. Victoria Beckham–ի ցուցադրությունը
17 փետրվարի

Նախորդ շաբաթ Նյու Յորքում մեկնարկել է ավանդական նորաձևության մարաթոնը, իսկ հանգստյան օրերին անցկացվել է ցուցադրություն, որին անհամբեր սպասում էին ինչպես նորաձևությանը հետևող կանայք, այնպես էլ` fashion–քննադատները։ Աշուն–ձմեռ 2015 նոր հավաքածուն է ներկայացրել Վիկտորյա Բեքհեմը (Victoria Beckham)։

Բեքհեմ ամուսիններ. նորաձևության ջատագովներ
05 դեկտեմբերի

Դևիդ Բեքհեմը պատրաստվում է իր անունով հագուստ արտադրել: Այսպիսով` նորաձևության աշխարհում կավելանա Բեքհեմների թիվը։ Ընտանիքի տղամարդը որոշել է հետևել կնոջ` Վիկտորյայի և որդու` Ռոմեոյի օրինակին։ Բեքհեմի կինը վերջերս արժանացել էր BFA 2014 մրցանակի, իսկ որդին էլ վաղուց հաջողությամբ համագործակցում է Burberry–ի հետ։

Վիկտորյա Բեքհեմը Manolo Blahnik-ի հետ համատեղ կոշիկի նոր մոդել է ստեղծել
11 սեպտեմբերի

Վիկտորյա Բեքհեմը (Victoria Beckham) իր բազմաթիվ աստղային գործընկերների պես Manolo Blahnik-ի մոլի երկրպագու է: Նա ոչ միայն հաճախ հայտնվում է հասարակության շրջանում իսպանական դիզայների կոշիկներով, այլ նաև միայն նրան է վստահում կոշիկների ստեղծումը սեփական հավաքածուների ցուցադրության համար: Այս սեզոնում Բեքհեմի և կոշիկի ապրանքանիշի համագործակցությունը բարձրացավ նոր մակարդակի` նրանք համատեղ ստեղծեցին Amfora կոշիկները:

Երիտասարդությունը պահպանելու բաղադրատոմսեր Վիկտորյա Բեքհեմից
18 հունիսի

Բրիտանացի հայտնի դիզայներ, Spice Girls փոփ-խմբի նախկին անդամ և չորս երեխաների մայր Վիկտորյա Բեքհեմն այս տարվա ապրիլին նշել է իր 40-ամյակը: Բայց նա շատ ավելի երիտասարդ տեսք ունի, և, ինչպես գրում է 7дней.ру-ն, նրա բարեկազմությանն ու հարթ մաշկին կնախանձի ցանկացած դեռահաս:

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները նորաձևության աշխարհում մրցակիցներ կդառնան
15 ապրիլի

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դևիդ Բեքհեմը ծրագրում է գործարկել տղամարդկանց ամենօրյա հագուստի սեփական ապրանքանիշը։ Պարզվում է, որ նրա կինը` Վիկտորյան, որոշել է մրցակցել նրա հետ։ Լինելով կանանց հագուստի հաջողակ դիզայներ` Վիկին այժմ ծրագրում է նաև տղամարդկանց հագուստ ստեղծել։