Սիրուշո
Ծննդյան ամսաթիվ: 1987-01-07
Ծննդավայր: Երևան
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
2
8,00
Կիսվել:

Սիրուշո (Սիրանուշ Հարությունյան) — երգչուհի-երգահան և կոմպոզիտոր։ Ծնվել է 1987թ. հունվարի 7-ին Երևանում: 13 տարեկան հասակում թողարկել է առաջին «Սիրուշո» ձայնասկավառակը ։ Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Հայաստանում առաջին անգամ անցկացված Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հայ երգարվեստի ապագա» կոչմանը: 2008թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին «Քելե քելե» երգով և զբաղեցրել 4-րդ տեղը: 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Սիրուշոն կրկին մայրացել է
19 մայիսի

Հայտնի երգչուհի Սիրուշոն և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոնը, կրկին ծնողներ են դարձել։

Համացանցում հայտնվել է Սիրուշոյի ընտանեկան լուսանկարը
23 հունիսի

Համացանցում հայտնվել է հայտնի երգչուհի Սիրուշոյի լուսանկարն ամուսնու` Լևոն Քոչարյանի և որդու` Ռոբերտի հետ, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում։

Mic.com կայքը Սիրուշոյի անունն ընդգրկել է աշխարհի լավագույն արտիստների իննյակում
15 հունիսի

Mic.com կայքը հայ անվանի երգչուհի Սիրուշոյի անունը ներառել է աշխարհի այն լավագույն արտիստների իննյակում, որոնց մասին ամերիկացիները երբեք չեն լսել։

«Կգա մի օր». Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել
24 ապրիլի

Հայտնի հայ երգուհի Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը կոչվում է «Կգա մի օր» (անգլ.` Where were you): Երգի մի մասը անգլերեն է, մյուս մասը` հայերեն:

Սիրուշո — Կգա մի օր
24 ապրիլի

Սիրուշո — Where were you / Կգա մի օր 

Սիրուշոն լավագույն երգչուհի է ճանաչվել ըստ World Music Awards’ Internet voting-ի
26 հունվարի

Հայտնի երգչուհի Սիրուշոն լավագույն կատարող է ճանաչվել World Music Awards’ Internet-ի քվեարկության արդյունքում։

Սիրուշոն ցույց է տվել իր առաջնեկին
10 նոյեմբերի

Հայտնի հայ էստրադային երգչուհի Սիրուշոն, ինչպես և խոստացել էր, իր առաջնեկ Ռոբերտին առաջին անգամ ցույց տվեց մենահամերգի ընթացքում, որը տեղի ունեցավ Լոս Անջելեսի Nokia համերգասրահում՝ նոյեմբերի 9-ին:

Սիրուշոն մտադիր է երգել Հարություն Փամբուկչյանի հետ
03 նոյեմբերի

Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն մտադիր է երգել հայտնի երգիչ Հարություն Փամբուկչյանի հետ, ով ավելի հայտնի է որպես Ձախ Հարութ (Dzakh Harout):

Սիրուշոն կլոր փորիկով նոր լուսանկար է տեղադրել
17 հունիսի

Հայտնի երգչուհի, Եվրատեսիլ-2008–ի մասնակից Սիրուշոն իր երկրպագուներին ուրախացրել է նոր լուսանկարով, որում երևում է նրա արդեն բավականին կլորացած փորիկը։