Սիլվա Հակոբյան
Ծննդյան ամսաթիվ: 1988-10-23
Ծննդավայր: Վայք
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
1
3,00
Կիսվել:

Սիլվա Հակոբյան – երգչուհի: Ծնվել է 1988թ.-ի հոկտեմբերի 23-ին Վայոց Ձորի մարզի մարզկենտրոն Վայք քաղաքում: Ընտանիքով տեղափոխվել է Երևան: 2006թ. «I Like» երգով մասնակցել է Լոնդոնում «ВВС» ընկերության կողմից կազմակերպած միջազգային երաժշտական փառատոնին և արժանացել է Գրան Պրիի ու «ВВС» վարկանիշով դարձել է 2006թ. «Աշխարհի լավագույն երիտասարդ երգչուհի»: 2008թ. թողարկել է առաջին «Սիլվա» ձայնասկավառակը, որից հետո` ևս 2 ձայնա և 1 տեսասկավառակ: 2007 թ.-ին Ազգային երաժշտական մրցանակաբախշության ժամանակ ստացել է Վարդուհի Վարդանյանի անվան «Տարվա հայտնություն» մրցանակը:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Խորհուրդ են տալիս հայտնիները. «Մառախուղ» կամ նուրբ սահման իրականության և երևակայականի միջև
25 մայիսի

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակում, որի նպատակը Հայաստանում ընթերցանությունը տարածելն է, շաբաթ օրը երգչուհի Սիլվա Հակոբյանի հետ տեղի ունեցավ Միգել դե Ունամունոյի «Մառախուղ» գրքի քննարկումը։

Խորհուրդ են տալիս հայտնիները. Սիլվա Հակոբյան
21 մայիսի

Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» վեպի քննարկում երգչուհի Սիլվա Հակոբյանի հետ: Քննարկումը կանցկացվի Հայաստանում ընթերցանության տարածմանն ուղղված «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակում:

Հայ երգիչները միացել են «Խորհուրդ են տալիս հայտնիները» ընթերցանության նախագծին
18 մայիսի

Հայտնի հայ էստրադային երգիչները միացել են ընթերցանության քարոզմանն ուղղված «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի երրորդ փուլին։

Սիլվա Հակոբյանը և Պատրիցիո Բուանեն «Ով սիրուն, սիրունը» երգել են իսպաներեն
28 ապրիլի

Սիլվա Հակոբյանը և Պատրիցիո Բուանեն «Ով սիրուն, սիրունը» երգել են իսպաներեն:

Հայ աստղեր — ՀՀ հիմնը
24 մարտի

ՀՀ հիմնը կատարում են հայ աստղերը՝ Հայկոն, Քրիստինե Պեպելյանը, Շուշան Պետրոսյանը, Էրիկը, Նարեկ Բավեյանը, Գոռ Սուջյանը, Սոֆի Մխեյանը, Սիլվա Հակոբյանը, Անդրեն և ուրիշներ:

Սիլվա Հակոբյանը ներկայացրել է «Շնորհավոր» երգի տեսահոլովակը
20 մարտի

Երգչուհի Սիլվա Հակոբյանը հերթական տեսահոլովակն է ներկայացրել, որը նկարահանվել է նոր երգի հիման վրա և կոչվում է «Շնորհավոր»: