Ռոբերտ Փեթինսոն
Ծննդյան ամսաթիվ: 1986-05-13
Ծննդավայր: Լոնդոն, Մեծ Բրիտանիա
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
0
0,00
Կիսվել:

Ռոբերտ Թոմաս Փեթինսոն (Robert Thomas Pattinson. ծնվել է 1986 թ.-ի մայիսի 13-ին Լոնդոնում, Մեծ Բրիտանիա) – բրիտանացի դերասան, մոդել և երաժիշտ: Փեթինսոնը հայտնի է որպես Էդվարդ Քալենի դերակատար Ստեֆանի Մայերի «Մթնշաղը» սագայում և Ջոան Ռոուլինգի գրքի «Հարրի Փոթթերը և Կրակի գավաթը» էկրանացման մեջ Սեդրիկ Դիգորիի դերակատարմամբ: 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Ռոբերտ Փեթինսոնն առաջ անցավ Լեոնարդո ԴիԿապրիոյից
15 ապրիլի

Արդեն երկու տարի է` Coachella երաժշտական փառատոնը հոլիվուդյան աստղերի տաղանդի նորանոր սահմաններ է բացահայտում։ Նախորդ տարի աչքի էր ընկել Լեոնարդո ԴիԿապրիոն, իսկ այս տարի անչափ տպավորիչ ելույթ ունեցավ Ռոբերտ Փեթինսոնը։

Ռոբերտ Փեթինսոնն ամուսնանում է
03 ապրիլի

People հրատարակությունը հայտնել է, որ Ռոբերտ Փեթինսոն և Թալիա Բարնեթ, նույն ինքը` FKA Twigs, զույգին կարելի է շնորհավորել նշանադրության առթիվ։ Այդ մասին ամսագրին տեղեկացրել են իրազեկ աղբյուրները, այնինչ դերասանի և երգչուհու պաշտոնական ներկայացուցիչները դեռևս լռություն են պահպանում։

Ռոբերտ Փեթինսոնը նոր սեր է գտել
05 սեպտեմբերի

Տխուր նորություն Ռոբերտ Փեթինսոնի երկրպագուհիների համար: Դերասանի սիրտը կրկին գողացել են: «Գողը» անսովոր արտաքինով անգլիացի երգչուհի FKA Twigs-ն է՝ Թալիա Դեբրեթ Բարնեթ:

Որքա՞ն են Ռոբերտ Փեթինսոնը և Քրիսթեն Սթյուարթը վաստակել «Մթնշաղ» սագայում նկարահանվելու համար
14 ապրիլի

Վերջերս հայտնի է դարձել, որ «Մթնշաղ» սագան ֆինանսավորող ընկերությունը, որը նախագծից բավարար շահույթ չէր ստացել` հաշվապահների կողմից ֆինանսների հետ կապված անօրինական մեքենայությունների պատճառով, հայցադիմում է ներկայացրել Summit Entertainment-ի դեմ: